Ազգային ժողովը հունիսի 21-ին հրավիրված արտահերթ նստաշրջանին երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ձայների 66 կողմ, 0 դեմ, և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը քվեարկությունից առաջ տեղեկացրեց, որ նախագծերի փաթեթում որևէ փոփոխություն չի նախատեսվում, ուստի խնդրում է այն ընդունել ամբողջությամբ :