«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր եկել էր իր զորակցությունը հայտնելու Աֆրիկյանների տան համար մղվող պայքարի ակտիվիստներին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ երիտասարդները հիմա կարևոր դերակատարում ունեն, եթե լինեն հետևողական և միասնական:
«Պետք չէ մեծամտանալ, պետք չէ շատ հրապուրվել փոքր հաղթանակներով, այլ պետք է անհատների հետ միասին քաղաքական, քաղաքացիական միասնական օրակարգով փոխել երկիրը»,- ասաց նա: Հարցին՝ քաղաքացիական ակտիվիստները չե՞ն ուզում խառնվել քաղաքականությանը, Րաֆիֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ սա արհեստական բաժանում է:
Նրա խոսքով՝ երբ շարքային քաղաքացին, հատկապես երիտասարդները հասկանան, որ իրենց պայքարը պետության համար է, կհասկանան, որ սա քաղաքական պայքար է, թող հեռու լինեն կուսակցականանալուց, բայց երբ խոսքը համապետական փոփոխությունների մասին է, մեր քաղբանտարկյալների ազատման, մշակութային արժեքների պահպանման, ազատությունների հետապնդման, նորմալ պետություն ունենալու պահանջը արդեն բոլորիս պահանջն է:
«Մենք չենք կարող տանը նստել ասել, որ սա քաղաքական պայքար է, չենք մասնակցում: Սիրտս լաց է լինում հիմա, բայց հպարտ եմ, որ նման երիտասարդներ կան, որոնք պահանջում են»,- ասաց նա:
Ավելին՝ տեսանյութում: