Tuesday, 23 04 2024
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Խորհրդարանական շաբաթի պերճանքն ու թշվառությունը

Երկօրյա խորհրդարանական վայրիվերումներից հետո, երբ ՀՀԿ-ում քվորումի խնդիր կար, իսկ ոչ իշխանական ուժերն էլ բոյկոտելով կառավարության հրավիրած արտահերթ նիստը հայտարարում էին իրենց հերթական հուժկու հաջողության մասին, խորհրդարանական արտահերթ շաբաթն ավարտվեց սովորական խաղաղությամբ, և իշխանականներն ու ոչ իշխանականները շարունակեցին Հայաստանի օրենսդրության շուրջ իրենց քննարկումները:

Բանը հասավ նույնիսկ այնտեղ, որ ոչ իշխանական ուժերի առանձին ներկայացուցիչներ իշխանության ուշադրությունն էին հրավիրում նպատակային պարտադիր սոցիալական վճարի մասին օրենքի հայերեն ձևակերպումների անհեթեթության կամ անտրամաբանականության վրա: Կարծես օրենքը ինքնին հիանալի գաղափար էր պարունակում կամ ընդունելի գաղափար, և մնացել էր օրենքի հայերեն լինել-չլինելու հարցը լուծելը:

Այսինքն` հայաստանյան խորհրդարանական կլոունադան վերգտավ իրեն: Թեև, ըստ էության, երբեք չէր էլ կորցրել, քանի որ քվորումի բացակայություն ասվածն ու ոչ իշխանականների բոյկոտը, ըստ էության, այդ կլոունադայի մի մասն են, որին միգուցե ոմանք մասնակցում են միանգամայն գիտակցված, իսկ ոմանք էլ ակամայից՝ մտածելով, որ պատմական շանս է ընձեռվել ծնկի բերելու հանցավոր վարչակազմին:

Իրականում հանցավոր վարչակազմն է բոլորին խաղացնում իր խաղը` մեկ դնելով օրենքների խմբագրական աշխատակազմի վրա, մեկ կիսահեղափոխական կամ կիսահղիափոխական ռելսերի վրա: Երբեմն դա էլ պետք է, որպեսզի հասարակությունը հավատա, որ ահա ուր որ է մի զարկ էլ, և ոչ իշխանական քառյակն ուղղակի ցրիվ կտա հանցավոր իշխանությանը: Ու որպեսզի հասարակությունը հավատա այդ «ուր որ է»-ին, պետք են օրինակներ, որոնք էլ ժամանակ առ ժամանակ մատուցվում են խորհրդարանական նման կազուսների միջոցով:

Ըստ որում` պարտադիր չէ, որ կազուսները լինեն նախապես ծրագրավորված և մանրամասն մշակված: Երբեմն բավական է ընդամենը հարկ եղածը չանել դրանցից խուսափելու համար, քանի որ պետք է արձանագրել իհարկե,- և սա անվիճելի է,- որ հայաստանյան իշխանությունների բովանդակությունն ու կազմը ինքնին կազուսային է, և դրա համար առանձնապես ջանքեր պետք չեն: Ջանքերը պահանջվում են կազուսները արգելակելու համար: Այս դեպքում ջանքը գործադրվել է մի փոքր ուշացումով, մի փոքր կազուս առաջացնելու համար: Չէ՞ որ դա հայաստանյան քաղաքական կյանքի աղն է, իսկ անալի կյանքը ձեռնտու չէ նաև իշխանություններին:

Անալի կյանքի պայմաններում հասարակության մեծ մասը հիասթափվում է արդեն ընդդիմություններից կամ ոչ իշխանություններից, որովհետև իշխանություններից հիասթափվել է վաղուց և ընդմիշտ: Եվ այդ հիասթափությունն իշխանությունների համար կարևոր կամ էական բան չէ, կարևորը, որ ոչ իշխանություններից չհիասթափվեն, քանի որ իշխանական համակարգը պահող կռվանը այսօր մնացել է ոչ իշխանական սեկտորը, այս սեկտորն է, որ փակել է իշխանությունների դեմ որևէ «այլընտրանքային» քաղաքական հոսանքի առաջացման ճանապարհը, այս սեկտորն է, որ դարձել է բուֆեր, անվտանգության բարձիկ իշխանությունների համար: Եվ նման զարգացումները՝ կազուսային, երբ առաջանում է «դե ձեզ մատաղ, քառյակ տղերք, մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք» իրավիճակ, շատ կարևոր են այդ անվտանգության բարձիկը միշտ լավ «մարզավիճակում», գործածության համար միշտ պիտանի պահելու համար:

Ընդ որում` այդ բարձիկն ըստ էության, կարելի է ասել, երկկողմանի օգտագործման համար է: Հարցն այն է, որ դրանով իշխանությունները, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանը պաշտպանվում է ոչ միայն «դրսից», այսինքն` հասարակության անկառավարելի և անվերահսկելի շրջանակներից, որոնք չեն անցնում ոչ իշխանական խողովակաշարով, այլ նաև ներսից, այսինքն` իշխանական համակարգից, որտեղ ոչ իշխանական ուժերը կարող են հանդիսանալ որպես «բոբո», եթե լինեն անհնազանդության դրսևորումներ: Այդ իսկ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ այդ կերպարը նորոգելը դառնում է անհրաժեշտություն:

Այս ամենի մասին է վկայում առկա իրավիճակը, որովհետև առնվազն զավեշտալի է, երբ հուժկու քայլերից հետո, ոչ իշխանական ուժերը հաջորդ քայլ երբեք չեն ունենում և նստում են ու իշխանությունների հետ օրենքներ խմբագրում կամ սրբագրում: Իրական քաղաքականության մեջ առանցքային խնդիրը հաջորդ քայլի առկայությունն է: Եթե չկա հաջորդ քայլի մասին որոշակի պատկերացում, ապա դա քաղաքականություն չէ, այլ ժամավաճառություն: Մինչդեռ իրավիճակը Հայաստանում այնպիսին է, որ հաջորդ քայլի անհրաժեշտության առաջ իշխանությունները չեն, այլ պետք է լինեն նրանք, ովքեր իրապես ընդդիմություն են: Որովհետև իշխանությունները այսօր շահագրգռված են ժամանակի վրա խաղալու հարցում:

Թվում է, որ ժամանակի հետ իրավիճակն ավելի վատն է դառնում: Իրականում ժամանակի հետ դատարկվում է Հայաստանը, և իշխանությունը պահելն է ավելի ու ավելի հեշտ դառնում: Հետևաբար ժամանակի վրա խաղալու հարցում շահագրգռված չեն կարող լինել այն ուժերը, որոնց մտահոգում է Հայաստանի վիճակը: Մինչդեռ ակնհայտորեն ժամանակի վրա են խաղում նաև ոչ իշխանական քառյակի ուժերը: Ընդ որում` եթե այդ քառյակի առանձին ուժեր խաղային ժամանակի վրա, ապա դա կարող էր հասկանալի լինել՝ առանձին-առանձին նրանք օբյեկտիվորեն անկարող են որևէ արդյունավետ խաղ խաղալ: Սակայն երբ նրանք մի կողմից ազդարարում են իրենց հուժկու միավորման մեկը մեկին հաջորդող ձեռքբերումները, մյուս կողմից իշխանությունների հետ միասին խաղում են ժամանակի վրա՝ բացարձակապես չհուզվելով հաջորդ քայլի բացակայությունից, դա արդեն մեկը մյուսին հաջորդող խորհրդակցություններից ու հայտարարություններից շատ ավելի պերճախոս կերպով ի ցույց է դնում Հայաստանում ընդհանուր խաղը ժամանակի վրա և անկախ պետականության դեմ:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում