Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հանրապետականը միայն կուլ տալու իրավունք ունի, հա՞. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադառնալով խորհրդարանում այսօր սկիզբ առած որոշակի լարվածությանը, նշեց, թե դա զուտ աշխատանքային պրոցես է: «Պարզապես տհաճ է՝ դահլիճում բոլորը տեսնում են, էկրանը պահում են՝ 67 պատգամավոր, և հանրությանը մոլորության մեջ են գցում, դահլիճում նստած մարդկանց անտեսել և ասել՝ չեն մասնակցում, չի կարելի, իրենք շատ լավ հաշվում են էդ ամենը, ուզում են պահել (ցուցատախտակը), պահում ենք, վարկաբեկում են, ասում՝ դու կողքինիդ փոխարեն քվեարկել ես, բացում ենք՝ չի քվեարկել, բայց մարդու անունը հնչում է, չէ՞»,- նշեց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ չգրանցվելով քվորումի ապահովումը խաթարելուց հետո տեսնում են՝ այլ տարբերակ չկա, փորձում են հայհոյել, վարկաբեկել: Խմբակցության ղեկավարը նշեց, թե պատգամավորների միջև բանավեճերն ու լեզվակռիվը նորմալ է համարում, ցանկացած խորհրդարանում նման երևույթներ կան, անգամ ձեռնամարտեր են լինում, ուստի «փառք Աստծո, որ մենք կարողանում ենք միայն բանավեճերով ավարտել»: Բաղդասարյանը նշեց, թե այս հարաբերություններն իրենց անձնական հարաբերությունների վրա ազդել չեն կարող: Պատգամավորը հարգանքով չի վերաբերվում, երբ մտնում են անձնական դաշտ և վիրավորանքներ են հասցնում:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք ՀՅԴ-ի հետ հարաբերությունների լարվածության պատճառն իր՝ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հասցեին հնչեցրած կոպիտ արտահայտությունը չէ, խմբակցության ղեկավարը մանրամասնեց. «Ինքը ՀԱԿ-ին չկարողացավ տանել կոնստրուկտիվ դաշտ, ՀԱԿ-ը իրեն տարավ, և նրանք դա հաջորդ օրը հաստատեցին, բայց ասում եմ՝ ամեն ինչ սկսվել է դրանից առաջ, կարծում եք՝ իրենց արտահայտությունները՝ պնդաճակատ, խաբեբա, թալանչի, կարելի՞ է անտեսել: Մարդիկ մտածում են, որ լռում են, ուրեմն համաձայն են, հետո պարզվեց, որ արհամարհելն ավելի լավ են ընդունում, քան պատասխանը, մենք ստիպված սկսեցինք որոշ հարցերի պատասխան տալ»:

Բաղդասարյանը կարծում է, որ դեպքեր կան, երբ պետք է համարժեք պատասխան տալ, ոչ թե միայն լուռ ընդունել: «Հանրապետականը միայն կուլ տալու իրավունք ունի, հա՞, չպատասխանենք որևէ բանի, հայհոյեն, մտնեն մարդկանց ընտանիքներ…»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց ցանկությունն է՝ կարողանալ այնպես անել, որ իրենց փոխարեն երեխաները չամաչեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում