Մարտի 18-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և մարտի 21-24-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը:
ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 88 հարց, միջազգային 7 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի և մարտի 21-24-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն մարտի 21-ի ԱԺ նիստում:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն