Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

«Հենց Ս․ Սարգսյանը կամ Հայաստանի իշխանավորներից մեկը գնում է Բելգիա, մեծ թվով հայերի հետ են ուղարկում Հայաստան»

Եվրամիության անդամ երկրներում ժամանակավոր քաղաքացիություն չունեցող միգրանտների կացությունը շարունակում է բարդանալ:

Բելգիայում, օրինակ, վերջին ժամանակաշրջանում դժվարացել է ոչ միայն քաղաքացիություն, այլև ժամանակավոր ապաստանի իրավունք ստանալու հնարավորությունը:

Տեղի հայերը դժգոհում են, որ նույնիսկ փողոցում զբոսնելիս, երբ նկատում են ոչ տեղացու արտաքինով մեկին, միանագմից ստուգում են փաստաթղթերը, և եթե ամեն բան նորմալ չէ՝ հաշված օրերի ընթացքում ետ են ուղարկում իր երկիր:

Սա իհարկե «շնորհիվ» Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ռեադմիսիայի (հետընդունման համաձայնագրի), որի համաձայն՝ Հայաստան են ուղարկվում այն բոլոր անձինք, որոնք չունեն քաղաքացիության, ժամանակավոր ապաստանի իրավունք՝ Հայաստանի դեպքում արված է բացառություն. այդ մարդկանց ճանապարհածախսը հոգում է տվյալ պետությունը:

Բելգիայում բուժման նպատակով ապաստանած Ա․ Հակոբյանը «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ իր մեկնելուց երկու ամիս անց իրեն են միացել նաև ընտանիքի անդամները՝ կինը և երկու երեխաները, սակայն հետագայում հայտանաբերել են, որ փաստաթուղթ չունեն և ընտանիքի անդամներին ետ են ուղարկել Հայաստան․ «Մնացել եմ միայն ես այստեղ և դեռ չգիտեմ, թե ինչպես կարող եմ ընտանիքիս նորից ետ բերել այստեղ, ինքս էլ բուժվում եմ՝ բժշկությունն այստեղ անվճար է, վերադառնալ չեմ կարող»:

Հավելենք, որ Բելգիայում՝ Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքում մեծ թվով ձայներ հավաքած ազգայնական կուսակցությունների՝ Նոր Ֆլամանդական դաշինքի և սոցիալիստական կուսակցությունների նախընտրական ծրագրում եղել է՝ փոխել միգրացիոն քաղաքականությունը: Այսինքն՝ ակնկալվում է, որ մոտ ապագայում միգրանտների կացության հարցն էլ ավելի կբարդանա, և վերջիններս էլ ավելի մեծ ինտենսիվությամբ ետ կուղարկվեն այստեղ Հայաստան, որտեղ, ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, կան բարեկեցիկ կյանքի բոլոր հարմարությունները:

Մեր զրուցակից, Բելգիայի հայ համայնքի հետ երկար տարիներ աշխատող Լ․Խաչատրյանը պատմում է, որ ամեն անգամ երբ Սերժ Սարգսյանը կամ ՀՀ իշխանություններից որևէ մեկը գնում է Բելգիա, մեծ թվով հայերի ետ են ուղարկում․ «Գալիս այստեղ, ճոխ ներկայացնում են, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, կան աշխատատեղեր, ամեն տեսակ հիվանդություն բուժվում է, այստեղ էլ մտածում են, թե ինչո՞ւ են այդ դեպքում հայերը քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան խնդրում՝ թող գնան իրենց երկրում ապրեն, աշխատեն ու բուժվեն: Ասեմ ավելին ՝ վերջերս նույնիսկ երբ որևէ հիվանդության բուժման համար են դիմում, այստեղից ասում են, թե Հայաստանում որ հիվանդանոցում որ բժիշկն է բուժում այդ հիվանդությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում