Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Սերժ Սարգսյանի այցը Վրաստան եղել է այդ երկրի արևմտյան դեսպանների ուշադրության կենտրոնում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան եղել է Վրաստանում հավատարմագրված և արևմտյան, և արևելյան դեսպանների ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է, հունիսի 19-ին ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հավլաբարի նստավայրում տետ-ա-տետ հանդիպում ունեցավ Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կարևորելով հայ-վրացական եղբայրական հարաբերությունները: Նախագահները կարևորեցին Հայաստան-Վրաստան հարաբերությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը պահպանելու հարցում, ակտիվ քաղաքական երկխոսությունը տնտեսական համագործակցության աշխուժացման համար, ինչպես նաև հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի և տարբեր խմբերի աշխատանքը, պայմանավորվեցին, որ պետք է ակտիվացնել այդ շփումներն ու փոխանակումները:

«Անդրադարձանք, անշուշտ, նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրացի գործընկերներին ներկայացրինք այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, մասնավորապես՝ այս համատեքստում Վրաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկարները:

Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը և մաս դառնալով Ազատ առևտրի գոտու պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում, և հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում»,- ասել է Սերժ Սարգսյանը Վրաստանում տված ասուլիսի ժամանակ:

Սերժ Սարգսյանը հունիսի 19-ի առավոտյան հանդիպեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այդ հանդիպումներում քննարկվել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:

Հետաքրքրականն այն է, որ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցը եղել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա, մասնավորապես՝ արևմտյան և Չինաստանի դեսպանների ուշադրության կենտրոնում, որոնք բոլորը ներկա են գտնվել Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիի նստավայրում Սարգսյանի ընդունելության արարողությանը, ինչը նման ընդունելությունների ժամանակ ոչ այնքան հաճախ հանդիպող երևույթ է:

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական հակասող հանձնառություններն անհանգստացնում են միջազգային հանրությանը, և կա այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ձգտում՝ ապահովելու Եվրոպայի հետ Հայաստանի կապը Վրաստանի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում