Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանի տեսողությունն ու լսողությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները: ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունը հատկապես խոսուն է Ռուսաստանի դեսպանի հայտնի հայտարարության ֆոնին, որը Նախիջևանի սահմանի ուղղությամբ իրավիճակի լարման և երկու հայ զինծառայողի սպանության վերաբերյալ հարցին ի պատասխան հայտարարել էր, որ ոչնչից տեղյակ չէ, չի լսել նման բան:

Ռուսաստանի դեսպան Վոլինկինը կարող էր, իհարկե, տեղյակ չլինել, որովհետև նրա խնդիրը բոլորովին էլ հրադադարի ռեժիմի խախտումներից տեղյակ լինելը չէ, այլ Հայաստանում ռուսական կայսրության համար անցանկալի շրջանակների դեմ պայքարի մեթոդաբանական հուշումներ անելը Հայաստանի իշխանություններին: Թե հրադադարի ռեժիմը քանի անգամ է խախտվում և ընդհանրապես ինչ է կատարվում սահմանին` Ռուսաստանի դեսպանին ու Ռուսաստանին ընդհանրապես հետաքրքիր չէ, հակառակ դեպքում ՀԱՊԿ կոչվող կառույցը` Ռուսաստանի առաջատարությամբ գոնե կես բերան որևէ կերպ արտահայտված կլիներ Ադրբեջանից հայկական կողմի հանդեպ ոտնձգությունների կապակցությամբ:

Ավելին` հրադադարի խախտումները ոչ միայն հետաքրքիր չեն ռուսների համար, այլ նրանք ինտենսիվորեն շարունակում են զինել Ադրբեջանին, և օրերս հենց այդ կապակցությամբ Ադրբեջանում ընդունել էին «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության ղեկավարին, իսկ շուտով էլ ընդունելու են ռազմաարդյունաբերական համալիրի գործերով զբաղվող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին: Նախօրեին էլ ընդունել էին Լավրովին, որի այցից հետո էլ հայկական կողմը հերթական զոհերն է տվել սահմանին՝ հետ մղելով ադրբեջանական հերթական դիվերսիան:

Ահա Մինսկի խմբի երկու համանախագահ երկրների դեսպանների դիրքորոշումներ, որոնցից մեկը Հայաստանին բարեկամ է, իսկ մյուսն իբրև թե ռազմավարական դաշնակից ու անվտանգության եաշխավոր: Անվտանգության երաշխավորը նույնիսկ տեղյակ չէ` ինչ է կատարվում սահմանին, իսկ բարեկամը դատապարտում է հրադադարի խախտումները՝ թեկուզ ընդհանուր, բայց դատապարտում է կոնկրետ առիթով:

Եվ խնդիրն այստեղ, ըստ էության, այն չէ, որ մեկը լավն է, մյուսը` վատ, մեկը բարի է, մյուսը` չար: Խնդիրն այն է, որ իրականում մեզանում ձևավորված են պատկերացումներ կույր կարծրատիպերի վրա` այն դեպքում, երբ մենք պետք է մեր հետևություններն ու եզրահանգումները, մեր անվտանգության վերաբերյալ գործընկերային հարաբերությունների ընտրությունը կատարենք մեր շուրջը տեղի ունեցողից ելնելով, ելնելով հստակ դիրքորոշումներից, և ոչ թե նախապատմական պաշտամունքներից կամ նախապաշարումներից, միակ բարեկամի կամ փրկչի սինդրոմներից:

Այլ կերպ ասած` անվտանգությունը նախ պահանջում է տեսնել, լսել ու մտածել, չար ու բարի որոնելու փոխարեն, գործընկերներ որոնել` հրաժարվելով էմոցիաներից և ստերեոտիպերից, հրաժարվելով միակի ու անփոխարինելիի պատկերացումներից: Վերջիվերջո, ընտանիք չենք կազմում, այլ հոգում ենք պետության անվտանգությունը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում