Tuesday, 16 04 2024
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում

Բակո Սահակյան. «Մադրիդյան սկզբունքները ղարաբաղյան կողմի հետ չեն քննարկվել» (տեսանյութ)

Այսօր Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ հանդիպումից անմիջապես հետո ԼՂՀ նախագահը հրավիրել էր մամուլի ասուլիս:

«Առաջին լրատվականը» նշելով, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ի շենքի դիմաց ԵԱՀԿ գործող նախագահի և ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում ԱԳՆ-ի շենքի դիմաց ԼՂ-ից մի խումբ երիտասարդներ բողոքում էին ԵԱՀԿ նախագահին ընդդեմ Մադրիդյան սկզբունքների, Բակո Սահակյանին հարց ուղղեց, թե առհասարակ Մադրիդյան վեց` բացահայտված սկզբունքների նկատմամբ ինչպիսի՞ դիրքորոշում կա և իր`որպես ԼՂՀ նախագահի տեսակետը այդ սկզբունքների վերաբերյալ ինչպիսի՞ն է:

«Լինեն Մադրիդյան սկզբունքները կամ մյուս սկզբունքները, որոնք եղել են կամ կլինեն, անհրաժեշտություն են պարունակում, որպեսզի այդ սկզբունքները նախնական փուլում քննարկվեն նաև հիմնական կողմի հետ` Արցախի հանրապետության հետ: Այդ իսկ տեսակետից ելնելով` հարգելով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, միշտ նրանց մեր տեսակետը հնչեցնում ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել`մենք գտնում ենք, որ Ղարաբաղը պիտի մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին, այդ թվում` առաջարկությունները մշակելու ժամանակաշրջանում»:

Փորձեցինք ճշտել ԼՂՀ նախագահից` Մադրիդյան սկզբունքները ղարաբաղյան կողմի հետ քննարկվե՞լ են, թե՞ ոչ. «Իհարկե` ոչ, որովհետև Արցախը չի մասնակցում բանակցային գործընթացին, հետևաբար սկզբունքները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից չեն ներակացվել պաշտոնապես Արցախի հանրապետությանը: Այլ հարց է, որ մենք, բնական է, տեղյակ ենք այդ սկզբունքներին մեր գործընկերներից` Հայաստանի իշխանություններից` Հայաստանի նախագահից, Հայաստանի արտաքին գործերի նախարարից և այլն»:

Այս պարագայում` ինչո՞ւ են ԼՂ-ի երիտասարդները բողոքում ԵԱՀԿ գործող նախագահին ընդդեմ Մադրիդյան սկզբունքների, ինչպես նաև` ԼՂ-ի մասնակցության առնչությամբ բարձրաձայնում ԵԱՀԿ-ին, այլ ոչ թե ՀՀ իշխանություններին, Բակո Սահակյանը ոչինչ չասաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում