Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ՊԵԿ նախկին աշխատակիցը Արտակին ծեծված տեսել է, բայց չի կարող ասել՝ ով է ծեծել

ՀՀԿ-ական պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանի կողմից իր բիզնես-գործընկերոջը «քցելու» դեպքին մենք արդեն անդրադարձել ենք:

Հիշեցնենք. նա իր սանիկի՝ Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ բաժնի պետ Արման Սարգսյանի, վերջինիս եղբոր՝ Գուրգեն Սարգսյանի հետ անցած տարվա մայիս ամսին առևանգել էր իր բիզնես գործընկերոջը՝ ԵՊՏՀ դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին, տարել Եղվարդ, ծեծի ենթարկել, ապա մի քանի օրվա մեջ նրանից խլել ողջ ունեցվածքը՝ սկսած բիզնեսներից, տարածքներից, վերջացրած տան գույքով: Այդ ամենից հետո էլ մեղադրյալի աթոռին հայտնվել է ոչ թե ՀՀԿ-ական պատգամավորը՝ իր թիկնազորի հետ, այլ Արտակ Ղուկասյանը՝ մեղադրվելով խարդախության համար:

Այսօր Շենգավիթի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է խարդախության գործով դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվել է 28 վկաներից երկուսը: Վկաներից մեկը՝ ՊԵԿ նախկին աշխատակիցը, իր ցուցմունքի ժամանակ նշել է, որ Արտակին ճանաչում է, նրան ծեծված տեսել է, բայց չի կարող այլ մանրամասներ ասել, մասնավորապես, թե ով է ծեծել նրան:

Արտակի կնոջ՝ Գոհարի խոսքով, սակայն, այդ աշխատակցին քաջ հայտնի է դեպքի մանրամասները: Նա անգամ իր հայրական տան դիմաց օրերով հերթապահել ու հետևել է իրենց տեղաշարժին:

«Նա շատ լավ տեղյակ է դեպքի մանրամասներին, բայց հրաժարվեց խոսել: Ընդամենը կցկտուր մի-երկու բան ասաց, վախենալով ասաց, որ ծեծված տեսել է, ուրիշ ոչ մի բան»,- ասաց Գոհարը:

«Վահրամ Մկրտչյանի փաստաբանն այնտեղ նստած բոլոր տուժողներին առանձին կանչում է, խոսում հետները, աչքով-ունքով ամբողջ դատավարության ընթացքում խոսում և ուղղորդում տուժողներին»,- ասաց Արտակ Ղուկասյանի կինը՝ հավելելով, որ արդեն մի քանի նիստ է, ինչ Վահրամ Մկրտչյանը դատակոչված է, պետք է ներկայանա դատարան և հարցաքննվի, սակայն այդպես էլ նիստերին չի ներկայանում:

Դատական նիստերին քննիչի չներկայանալու պատճառաբանությամբ հետաձգվում է նաև գործից առանձնացված՝ առևանգման մասով գործի նիստերը:

Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 28-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում