Thursday, 28 03 2024
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները

Արարատի մարզի նույն մարտական հենակետում մեկ ամսվա մեջ՝ երեք զոհ…

Մեկ ամիս էլ չի անցել, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացան պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը և Բորիս Բենիկի Գասպարյանը:

Այսօր հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերի, որ հայտնի է «Գազանի պոստ» անվամբ, պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը: Կրակոցները եղել են ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում:

Երասխավանի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երկու զորամասերը իրարից գտնվում են մոտավորապես 3 կմ հեռավորության վրա, բայց նույն զորամասն են՝ նույն անձնակազմով: Զոհվածը ոչ թե պայմանագրային զինվոր է, այլ ժամկետային:

«Այսօր կրակոցներն առանձնացան հունիսի 6-ին հնչած կրակոցներից, բայց արտառոց չէին, արտառոցն այն էր, որ նորից զոհ ունեցանք»,- ասաց գյուղապետը:

Մեր այն հարցին՝ վերջին շրջանում նկատվո՞ւմ է լարվածություն, Ռադիկ Օղիկյանը նշեց, որ լարվածություն միշտ է նկատվում, այնպես չէ, որ միայն այսօր է:

«Մենք չենք հաղթել, ոչ էլ պարտվել ենք, մենք միշտ էլ կռվի մեջ ենք, ուստի ես կարող եմ մեկ բան ասել, որ այսօրվա դեպքն այնքանով էր արտառոց, որ զոհ ունեցանք, 20-ամյա տղա. շատ ցավալի է: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին՝ կրակոցները շա՞տ են, թե՞ քիչ, այսօր մի քիչ շատ էին՝ մնացած օրերի համեմատ»,- հավելեց գյուղապետը:

Նա նշեց, որ կրակոցները տևել են 5-15 րոպե, 7 կրակոց՝ 5 կրակոց, որին հաջորդել է լռությունը, որից հետո 2 կրակոց, ու վերջ:

Նա տեղեկացրեց, որ օր է լինում՝ կրակոցները լինում են մեկ-երկու հատ, բայց այսօր յոթ հատ կրակոց եղավ. «Ինքս գյուղապետարանում չէի, այդ պահին իմ տուն էի մտել, իմ տան դիմացն են հենակետերը: Ես զգացի, որ կրակոցները շատ են, հետո տեղեկացա, որ մեկ զոհ ունենք: Օր է լինում, որ ընդհանրապես կրակոց չի լինում, լինում է, որ բաց օդում 1 անորոշ կրակոց է լինում, բայց որ ամեն օր պարտադիր կրակոց լինի՝ չկա նման բան, կարող է անգամ տասն օր ընդհանրապես կրակոց չլինի, ինչը լավ բանի մասին չի հուշում»:

Նա նշեց, որ սահմանապահ գյուղի բնակիչները իրենք տեղով արդեն զինվորական են, քանի որ ապրում են սահմանամերձ Երասխ գյուղում:

Նա տեղեկացրեց, որ վերջին տասը տարիների ընթացքում իրեց մոտ սա արդեն երրորդ դեպքն էր:

Թեև լուրջ լուրջ կռիվներ չկան, բայց գյուղապետի խոսքով՝ հակառակորդը հատիկ-հատիկ մեզ մեծ կորուստներ է պատճառում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում