Գերմանացի գիտնականներն ուսումնասիրում են աշխարհում փայտե ամենահին քանդակը՝ Շիգիրյան կուռքը: Այդ նպատակով Գերմանիայի հնագիտության ինստիտուտի մասնագետների պատվիրակությունը հունիսի 24-ին կժամանի Սվերդլովսկի մարզի թանգարան: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հետազոտողները պետք է փորձեն առավելագույնս ճշգրտել Շիգիրյան կուռքի տարիքը: Նրանք պետք է պարզեն, թե երբ է աճել այն ծառը, որից պատրաստվել է կուռքը:
5,3-մետրանոց քանդակն ունի գլուխ ու երկար իրան: Այն հայտնաբերվել է 1890թ. հունվարի 24-ին Սվերդլովսկի մարզի Նևյանսկա քաղաքի մերձակայքում՝ 4 մետր խորության վրա: