Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Մարտի 1-ի պայմանավորվածությունը

Հովիկ Աբրահամյանը հայտարարել է օլիգարխներին ստվերից դուրս բերելու իր «նոու-հաուի» կապակցությամբ, որ այն գործարարները, որոնք պայմանավորվածությունները կխախտեն, կոշտ վերաբերմունքի կարժանանան: Փաստորեն, Հայաստանում ոչ թե օրենքի խախտումն է կոշտ վերաբերմունքի արժանանում, այլ իշխանությունների հետ պայմանավորվածությունը: Այսինքն՝ պայմանավորվում են ինչ-որ բան, որն այսօր կարող է ինչ-որ չափով համապատասխանել օրենքին ու սահմանադրությանը, հասարակության շահերին, վաղը կարող է մի քիչ ավելի համապատասխանել այդ ամենին, իսկ վաղը չէ-մյուս օրը կարող է ընդհանրապես ոչ մի բանի էլ չհամապատասխանել, ու կարող են պայմանավորվել, որ, ասենք, պետք է գնդակահարեն ցուցարարներին Երևանի կենտրոնում:

Այսինքն՝ ամեն ինչ պայմանավորվածությունների, ոչ թե օրենքի ու Սահմանադրության հիման վրա է, և պատժվում են, պատասխանատվության են ենթարկվում պայմանավորվածությունները, ոչ թե օրենքը և Սահմանադրությունը խախտողները: Երևի դրա համար էլ, օրինակ, Մարտի 1-ի համար ոչ ոք կոշտ վերաբերմունքի կամ պատասխանատվության չի արժանանում, որովհետև Մարտի 1-ին օրենք և Սահմանդրություն են խախտել՝ գնդակահարելով Հայաստանի քաղաքացիներին, ցրելով նրանց տասնօրյա խաղաղ ցույցն ակնհայտ անիրավությամբ և ինքնիրավչությամբ:

Մարտի 1-ին բոլորը գործել են պայմանավորվածությունների շրջանակում՝ պայմանավորվել են և լուծել քաղաքացիական բողոքի հարցը, իսկ որ խախտվել է օրենք և Սահմանադրություն, որ մարդասպանություն է եղել, դա ոչ մեկին չի հուզում. կարևորը, որ ոչ մի պայմանավորվածություն չի խախտվել:

Մի պահ կարող է թվալ, որ ստվերն ու Մարտի 1-ը լիովին հակադարձ իրողություններ են, անհամեմատելի: Խնդիրը, սակայն, Հայաստանում առկա իշխող համակարգի տրամաբանության հետևանքային դրսևորումները չեն, այլ պատճառը, արմատը: Իսկ արմատը հենց այն է, որ կառավարումն իրականացվում է պայմանավորվածությունների հիման վրա, երբ ինչպես հարմար է, այնպես էլ պայմանավորվում են: Ու քանի որ համակարգային կառավարման փիլիսոփայությունը դա է, ապա այդ փիլիսոփայության պայմաններում արդեն իրավիճակն է որոշում, թե երբ ինչ հարցի շուրջ պետք է պայմանավորվածություն լինի: Այդ իսկ պատճառով, 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել էին մրցակցել՝ մրցակցում էին, 2008 թվականին պայմանավորվեցին չմրցակցել, այլ քաղաքացիների հարցերը լուծել՝ քաղաքացիների հարցերը լուծեցին լուռ ու մունջ:

Հայաստանի իշխանական համակարգի գործունեության պատմությունը այդպիսի բազմաթիվ պայմանավորվածությունների պատմություն է, որոնց տրամաբանությունն ու բնույթը չի փոխվում, փոփոխական են միայն հետևանքները, այն էլ բացառությամբ գլխավոր հետևանքի՝ Հայաստանի պետականության տրակացումը և, ըստ էության, իսպառ չեզոքացումը, որի վերջին ստադիային ենք մենք ականատես լինում այսօր: Եվ անգամ այս պայմաններում պետությունը շարունակում են կառավարել պայմանավորվածություններով, որոնք կայացվում են փակ հավաքներով, փակ միջավայրերում՝ դահլիճներում, իսկ հիմնականում՝ ռեստորաններում և սաունաներում, կամ էլ դուբայներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում