«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը Ավանի թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի դիմաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոսեց դիմորդների, ծնողների հետ: Ծնողներից մեկը, որ նաև մասնագետ է, նկատեց, որ դպրոցական դասագրքերը պետք է կարգավորել, անընդհատ չփոփոխել: Ծնողները նշում էին, որ դասագրքերը կայուն չեն, անգամ քերականության մասով:
Նախարարը մասամբ համաձայնեց: Դիմորդների ծնողները ևս մեկ անգամ ներկայացրին նաև շտեմարանների բարդության և դրանցում առկա վրիպակների խնդիրը: