Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուս-արևմտյան դիմակայությունը հայ-ադրբեջանական շփման գծում

Հայ-ադրբեջանական սահմանից հայկական բանակի կորուստների մասին հերթական տեղեկատվությունն է ստացվել: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ուղղությամբ կա մեկի զոհ, և մեկ զոհ կա Նախիջևանի ուղղությամբ, որտեղ ևս վերջին շրջանում իրավիճակը լարվել է ու թեժացել:

Զոհերի մասին տեղեկատվությունը վերջին շրջանում չափազանց ինտենսիվ է դարձել, և առանց այդ տեղեկատվության կարծեք թե ոչ մի շաբաթ չի անցնում: Առավել մտահոգիչ է այն, որ հայկական իշխանություններն ու միջազգային միջնորդները այս կապակցությամբ մեջտեղ են բերել մի բանաձև, որ, չնայած այս ողբերգական միջադեպերին, այնուհանդերձ, վատ խաղաղությունը պատերազմից ավելի լավ է:

Սա մի կողմից անքննարկելի ճշմարտություն է, մյուս կողմից, սակայն, նման ճշմարտությունը հրապարակելով՝ կարծեք թե հասարակությունների շրջանում լեգիտիմացվում է նման պարբերական ողբերգությունների իրողությունը, այլ կերպ ասած՝ փորձ է արվում հասարակություններին վարժեցնել այս իրողությանը, զոհերի մասին տեղեկատվությանը: Եվ սա էլ, ըստ էության, կարող է լինել հանրություններին կամաց-կամաց պատերազմի վարժեցնելու տեխնոլոգիա: Եվ քանի որ այս ամենը տեղի է ունենում կարծեք թե համակարգված, համաձայնեցված ձևով և ոչ մի կողմ՝ և՛ հակամարտ, և՛ միջնորդ, ըստ էության, շոշափելի ահազանգեր չի հնչեցնում առկա իրավիճակի վերաբերյալ, տպավորությունն այնպիսին է դառնում, որ, ըստ էության, ձեռք է բերված վատ խաղաղությունից պատերազմի սահուն անցման վտանգավոր համաձայնություն:

Այս ամենը տեղի է ունենում Սարգսյան-Ալիև՝ երկար ժամանակ ազդարարվող, սակայն այդպես էլ տեղի չունեցող հանդիպման մասին խոսակցությունների ֆոնին: Ընդ որում՝ խնդիրն այն է, որ այս հանդիպման մասին ինտենսիվ խոսակցություններ ու քննարկումներ են փորձում խթանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, իսկ Ֆրանսիայի նախագահը կոնկրետ առաջարկով էր հանդես եկել՝ կողմերին առաջարկելով հանդիպել Փարիզում: Սակայն օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Լավրովի հետ Բաքվում հանդիպումից հետո հայտարարեց, որ առաջարկ եղել է, սակայն իրենք սպասում են Ֆրանսիայի նախագահի կոնկրետ պատասխաններին հանդիպման մանրամասների վերաբերյալ: Չի բացառվում, որ Լավրովը իր այցի ընթացքում ամեն ինչ արել է հանդիպումը հերթական անգամ տապալելու համար: Մի անգամ արդեն իսկ տապալվեցին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերը ապրիլին Պրահայում նման հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ Միջուկային գագաթնաժողովի շրջանակում, որին մասնակցելու համար հրավիրվել էին նաև Ալիևն ու Սարգսյանը: Ուկրաինական ճգնաժամից, Ղրիմի բենակցումից հետո ԱՄՆ-ը և Ֆրանսիան փորձում են կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում՝ տագնապ հայտնելով, որ ուկրաինական լարվածությունը կարող է տեղափոխվել նաև ղարաբաղյան ուղղությամբ: Այլ կերպ ասած՝ դա ուղղակի կասկած է, որ Մոսկվան նույնը կփորձի անել Ղարաբաղում՝ Կովկասում իր գերիշխանությունը ռազմական ավանտյուրայով հաստատելու համար:

Սակայն Ալիև-Սարգսյան հանդիպումը ոչ մի կերպ չի հաջողվում գլուխ բերել, ինչը բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ այսպիսով ԱՄՆ-ին ու Ֆրանսիային չի հաջողվում տարածաշրջանային զարգացումների նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը և այդպիսով արգելափակել ռազմական ավանտյուրայի հավանականությունը: Առայժմ նրանց հաջողվում է կանխել ռազմական գործողությունների լայնամասշտաբ վերսկսումը, ինչը ակնհայտորեն արդեն ավելի ու ավելի դժվար է դառնում: Ամենամեծ վտանգը, սակայն, նաև այն է, որ ինչ-որ պահի դա կանխելը ոչ միայն դժվար կդառնա, այլև կարող է հանկարծ դառնալ նաև անիմաստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում