Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Ստորացված, վիրավորված, առանց արժանապատվության

Պարզվում է, որ օրեր առաջ Իջևանի մարտական հենակետում հրազենային վնասվածքից մահացած շարքային Ներսես Կարապետյանի գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ, որ 19-ամյա զինծառայողին ստորացրել են, վիրավորել նրա արժանապատվությունը։

Գաղտնիք չէ, որ հայկական բանակը քաղաքականության գործիք է իշխանության ձեռքին, hետևաբար, միանգամայն տրամաբանական է, որ հայկական բանակը քաղաքական պրոցեսներին ենթակա կառույց է, որտեղ իրավիճակը պայմանավորվում է նաև այն իրողություններով, որոնք կան քաղաքական դաշտում, ներիշխանական դաշտում: Եթե բանակը լիներ իսկապես կանոնադրական կառույց, ապա երկրի ներքին քաղաքական պրոցեսները դրա վրա ազդեցություն չէին գործի, որովհետև բանակն իր հրամկազմով կկատարեր իր ամենօրյա պարտականությունները՝ անկախ ներքին քաղաքական իրավիճակից, որից բանակը, ի դեպ, զատված է սահմանադրորեն: Սակայն մեր բանակը կանոնադրական կառույց չէ, և ներքին քաղաքական պրոցեսները, այդ թվում՝ ներիշխանական խմորումները, ուղղակիորեն ազդում են բանակի վրա:

Այն ողբերգական իրադարձությունները, որոնք վերջին շրջանում ուղղակիորեն ողողել են բանակը, նաև երևի թե հենց նման իրողությունների հետևանքն են: Բանակը անկայուն, ցնցումային վիճակում է հայտնվել, որովհետև անմիջականորեն կախվածության մեջ է դրվել քաղաքական պրոցեսներից, բանակի գեներալիտետը սերտորեն առնչվում է քաղաքականություն-բիզնես արատավոր մեխանիզմին, իր շահերն ու հետաքրքրությունները, իր անվտանգությունը որոնում է հենց այստեղ՝ բանակային իր գործով զբաղվելու փոխարեն: Արդյունքում մենք ունենում ենք այն ցնցումային իրավիճակը, որ այսօր կա բանակում: Եվ այս իրավիճակը նաև վկայում է այն ցնցումային իրողությունները, որ կան արտաքինից հանգիստ թվացող քաղաքական կյանքում և ներիշխանական փոխհարաբերություններում: Երևի նաև այս պատճառով է, որ իշխանությունն ամեն կերպ խուսափում է բանակում առկա իրավիճակին հստակ արձագանքելուց, հասարակական տրամադրություններում, հասարակական մտահոգություններում և բուռն քննարկումներում համակողմանիորեն ներգրավվելուց, պատասխաններ տալուց: Հետևանքը` ողբերգություն ողբերգության հետևից:

Ըստ ամենայնի՝ բանակում այսօր մենք տեսնում ենք Հայաստանում իշխանության ձևավորման գործի երերուն ընթացքի արձագանքները, մետաստազները, որոնք պարբերաբար զգալ են տալիս այս կամ այն համակարգում, այդ թվում՝ և բանակում: Եթե կառույցը էական ներգրավվածություն ունի իշխանության վերարտադրության և պահպանման գործում, ապա այն չի կարող իր վրա չզգալ ներիշխանական այն լուրջ դիմակայությունները, ներքին այն հակադրությունները, որոնք կաթվածահար են անում պետական կառավարման համակարգը և երկիրը, այդ թվում՝ բանակը, զրկում առողջ իմունային համակարգից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում