Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Կուտակայինից հրաժարվելու դիմումները չեն ընդունում նաև Մանկավարժական համալսարանում. ահազանգում են դասախոսները

Թեև Ազգային ժողովում այսօր սկսվել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի նոր նախագծի քննարկումը, դրան զուգահեռ պետական մի շարք հաստատություններում, դպրոցներում և բուհերում շարունակում են չընդունել աշխատակիցների դիմումները:

Այսօր «Առաջին լրատվական»-ի խմբագրություն էին զանգահարել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մի քանի դասախոսներ, ովքեր բողոքում էին, որ համալսարանի ղեկավարությունը չի ընդունում կենսաթոշակային կուտակային համակարգից հրաժարվելու մասին իրենց դիմումները: Դասախոսներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, ասաց, որ իրեն 3 օր ժամանակ են տվել՝ կամ պետք է գնա դիմումը հետ վերցնի, կամ էլ դրա հետ մեկտեղ ներկայացնի աշխատանքից ազատման դիմում: «Հիմա չգիտենք ինչ անել, մնացել ենք երկու քարի արանքում: Պարզ է, որ մեզ նման շատերը կան, ովքեր աշխատանքը չկորցնելու համար պատրաստ են հետ վերցնել այդ դիմումները: Բայց չէ՞ որ օրենքը մեզ դա թույլ է տալիս»,- դժգոհեց Մանկավարժական համալսարանի դասախոսը:

Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց, թե նման դեպք կարող է պատահած լինել: Նրա խոսքով՝ կուտակայինից հրաժարվելու բոլոր դիմումներն ընդունվում են ի գիտություն: «Բոլոր նման դիմումները ընդունվել են: Համալսարանի ադմինիստարցիայի կողմից նման տեսակի սահմանափակումներ չկա: Բայց դրա հետ մեկտեղ պետք է ասեմ, որ այդ դիմումների քանակը շատ-շատ սակավ է: Դրանք ընդամենը հաշվարկվում են 2 տասնյակի սահմաններում»,- ասաց Ռ. Միրզախանյանը: Մեր հարցին՝ այդ դիմումների սակավությունը պայմանավորվա՞ծ է աշխատանքից հեռացման դիմումների պահանջով, ռեկտորն արձագանքեց, որ նման բան չկա, նաև բացառեց, որ հնարավոր է՝ նման դեպքեր լինեն, և ինքը տեղյակ չլինի: «Այդ դիմուները բերվում են ընդհանուր բաժին, և ես ծանոթանում եմ դրանց: Հնարավոր չէ, որ նման բան լինի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով գործատուների կողմից դիմումները չընդունելուն և այդ դիմումները գրելու պատճառով մարդկանց աշխատանքից ազատելուն, ասել էր, որ «աշխատանքից կզրկվեն նրանք, ովքեր ապօրինի ազատել են ուրիշներին»: Վարչապետը թերևս լավ կանի աչքի տակ պահի նաև Մանկավարժական համալսարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում