Thursday, 28 03 2024
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ

Հայաստանի ծուղակը

Իսլամական համագործակցության կազմակերպությունը երեկ հերթական անգամ ընդունել է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիան դատապարտող բանաձև: Նաև բանաձևեր են ընդունվել «Հայաստանի օկուպացրած տարածքներում իսլամական մշակույթի կոթողների ավերման» մասին:

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամների թվում են Հայաստանի, այսպես ասած, անվտանգության դաշինք ՀԱՊԿ-ի երեք անդամներ՝ Ղրղզստանը, Տաջիկստանը, Ղազախստանը: Կազմակերպության դիտորդ անդամ է ՀԱՊԿ-ում մեկ այլ դաշնակից, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Ռուսաստանն ու Ղազախստանը այն երկրներն են, որոնք Եվրասիական միության հիմնադիրներն են, այն միության, որին պատրաստվում է անդամակցել Հայաստանը:

Եվ ուրեմն` Հայաստանի անվտանգությունը իբր թե ապահովող ու երաշխավորող դաշինքի՝ ՀԱՊԿ-ի երեք երկրների մշտական անդամությամբ կազմակերպությունը ընդունում է փաստաթուղթ, որով համերաշխություն է հայտնում Ադրբեջանին և խոսում Հայաստանի կողմից իրականացված օկուպացիայի մասին: Սա, իհարկե, առաջին անգամը չէ, սա շարունակվում է պարբերաբար, գրեթե ամեն տարի, երբ տեղի է ունենում այս կազմակերպության գագաթնաժողովը: Եվ շատերի համար սա ընդամենը մեխանիկական հանգամանք է, այսինքն` մեխանիկական հանգամանք է, որ Հայաստանի իբր անվտանգության դաշինքի անդամները կարող են մեկ այլ կազմակերպությունում լուռ ու մունջ հանդուրժել և ըստ էության ընդունել Հայաստանին օկուպանտ հռչակող բանաձևեր:

Եվ, սակայն, հարկ է հարց տալ բոլոր նրանց, ովքեր կհամարեն, որ սա ընդամենը տեխնիկական ընթացակարգ է: Իսկ ինչո՞վ տեխնիկական չէ ՀԱՊԿ-ն իր անվտանգության երաշխիքներով: Եթե Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը Իսլամական համագործակցության կազմակերպությունում, այսպես ասած, տեխնիկական պրոցեդուրաներով են զբաղված, ո՞վ է ասում, որ նրանք նույն տեխնիկական զբաղվածությունը չունեն նաև ՀԱՊԿ-ում:

Եվ եթե հարկ լինի պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, ո՞վ է ասում, որ Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը պաշտպանելու են Հայաստանի, և ոչ թե Իսլամական համագործակցության կոնֆերանսում իրենց գործընկեր Ադրբեջանի շահերը, որին նույնիսկ չեն էլ ուզում նեղացրած լինել ինչ-որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցով, ուր մնաց նեղացնեն ռազմական միջամտությամբ: Եվ ո՞վ է ասում, որ նույնը չի անելու Իսլամական համագործակցության կազմակերպության դիտորդ ու նաև Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ կառուցող Ռուսաստանը:

Խնդիրն այստեղ բոլորովին էլ հերթական բանաձևերը չեն, քանի որ իսլամական երկրները միշտ էլ սատարել են Ադրբեջանին: Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի անվտանգության բլոկում, ըստ էության, առնվազն կեսը կազմում են հենց այն երկրները, որոնք մասնակցում են նման փաստաթղթերի ընդունմանը: Եվ ակնհայտ է դառնում, որ ինչքան որ տեխնիկական առումով գործ ունենք անվտանգության բլոկի հետ, նույնքան էլ այդ բլոկը, ըստ էության, կարող է ծուղակ դառնալ Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում