Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո տեղի ունեցավ նաև Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը:
Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակում այսօր Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից անմիջապես հետո տեղի ունեցավ նաև Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը: Արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.
«Պորտու»-«Սպարտակ»
«Բենֆիկա»-«Էյնդհովեն»
«Վիլյառեալ»-«Տվենտե»
«Բրագա»-«Դինամո»
Կիսաեզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն «Բրագա»-«Դինամո» և «Բենֆիկա»-«Էյնդհովեն» զույգերի հաղթողները, ինչպես նաև «Պորտու»-«Սպարտակ» և «Վիլյառեալ»-«Տվենտե» զույգերի հաղթողները: