Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Սոցապ նախարարը՝ նոր «կուտակային»-ի բացերի և արժանիքների մասին

Կառավարության առաջարկով Ազգային ժողովի օրակարգում ներառվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով «կուտակային»-ը վերափոխվում է նպատակային սոցիալական վճարի: Ռեֆորմի առավելությունների և թերությունների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:

– Պարոն Ասատրյան, եթե օբյեկտիվորեն գնահատելու լինենք, այս ռեֆորմը կուտակայինի համեմատությամբ առաջընթա՞ց էր, թե՞ հետընթաց: Տեսակետ կա, որ նոր նախագծի բացերն ավելի շատ են:

– Պիտի կարողանանք լիարժեք պարզել, գնահատել, հասկանալ, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում այս օրենսդրական նախաձեռնությամբ, և որն է նպատակը: Գիտեք, որ ՍԴ որոշման ընդունումից հետո Կառավարությունը կատարեց առաջին քայլը և ներմուծեց կամարտահայտությունը՝ մինչև ՍԴ որոշմամբ սահմանված դրույթներին ամբողջական համապատասխանությունն ապահովող օրենսդրական փաթեթը ներկայացնելը:

Այս օրենսդրական նախաձեռնության՝ փաթեթի առաջին նպատակը ՍԴ որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխանության ապահովումն է, երկրորդ՝  այն բոլոր խնդիրները, հարցադրումները, որոնք այս ընթացքում մեր քաղաքացիները, հասարակությունը ներկայացրել են, դրանց լուծումները ևս արտացոլված են այս օրենսդրական նապաձեռնության փաթեթում: Այդ առումով պիտի ասեմ, որ երկու հիմնական խնդիր է արձանագրված եղել ՍԴ որոշմամբ, որ անձի սեփականության իրավունքի հետ կապված անհամապատասխանություն էր սահմանվել, և երկրորդը, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և պարտականությունների կատարման կարգը և իրավական որոշակիության սկզբունքը պետք է ամրագրված լինի օրենքով:

Այս հիմնարար խնդիրների լուծումներն են ապահովված օրենսդրական նախաձեռնությամբ, և այն խնդիրները, որոնք նշեցի, ներկայացվել էին նաև մեր հասարակության կողմից: Մենք, փաստորեն, առաջարկում ենք, որ այն հիմնական խնդիրը, որ վերաբերում է սպառման կրճատմանը, այսինքն՝ պարտադիր կուտակային վճարի ներդրմամբ որ առաջանում էր խնդիր՝ մեր աշխատող քաղաքացիների աշխատավարձից պահումների ձևով, իհարկե, դրանք խնայողություն են և անձի սեփականություն, բայց, հաշվի առնելով նաև ներկայիս խնդիրները, որ մեր քաղաքացիները ներկայացրին՝ կապված և իրենց պլանավորած ծախսերի, և ներկայիս աշխատավարձերի շրջանակներում առկա խնդիրների հետ, առաջարկությունն օրենսդրական փաթեթի հետևյալն է, որ առաջին փուլում կիրականացվի համակարգային ներդրում, այսինքն՝ նպատակային սոցիալական վճարի կատարում պետական հատվածի աշխատողների համար:

Հիմնական խնդիրը, որ ապահովում է պետական ծառայողների կամ պետական հատվածի աշխատողների համար, այս համակարգի ներդրումը երկուսն է, նախ՝ գիտեք, որ հուլիսի մեկից աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենում, 38 մլրդ դրամ հատկացված է դրանց բարձրացմանը, տարբեր ոլորտներում՝ տարբեր չափերով, այս շրջանակներում նաև երկրորդ խնդիրը պետք է նկատի ունենանք, որ պետական հատվածի աշխատողների համար, ըստ էության, լրացուցիչ սոցիալական երաշխիքների համակարգի ամրապնդում է իրականացվում, ողջ աշխարհում (մասնավորապես՝  պետական ծառայողների համար ) գործում են այդ երաշխիքները, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովագրության համակարգի տեսքով, և փաստորեն` սոցիալական փաթեթի ուղղությունների մեջ, որը ներկայում տրամադրվում է պետական հատվածի աշխատողներին, ներառվելու է ևս մեկ ուղղություն՝ նպատակային սոցիալական վճարի կատարում: Եթե քաղաքացին, պետական հատվածի աշխատողը, ով փաթեթից օգտվում է, ցանկություն կունենա դրանից կատարել վճարումները, բացի առողջապահության ապահովագրությունից, բոլոր պետական հատվածի աշխատողները ընդգրկվում են համակարգ:

Երկրորդը, աշխատաշուկա մուտք գործողների համար է նախատեսվում այս վճարի կատարումը, որից նա չի կարող հրաժարվել, այսինքն՝ սահմանվում է նպատակային սոցիալական վճար, և օրենքով նախատեսվում է անցումային ժամանակահատված՝ երեք տարի, որ անձինք, բացառությամբ նշածս կատեգորիաների, կարող են հրաժարվել նպատակային սոցիալական վճար կատարելուց, իսկ սա այն հիմնական նաև պահանջն ու խնդիրն էր, որ ներկայացվում էր առաջին աշխատավարձի կամ տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալու առումով: Երկրորդ՝  համակարգը նոր է, համակարգը պետք է գործի, որպեսզի նաև մեր քաղաքացիները, համակարգի մասնակիցները նաև սեփական փորձով հավաստիանան, որ այն աշխատում է, եկամտաբերություն է ապահովում, այսինք՝ վաղը կարող է ապահովել նաև մեր աշխատող քաղաքացիների կենսաթոշակային ապահովության իրավունքի լիարժեք իրականացումը, որովհետև նպատակը շատ հստակ ու պարզ է:

Սոցիալական պաշտպանության ոլորտում կենսաթոշակային համակարգի ռեֆորմը ունի մեկ կարևորագույն նպատակ, ապահովել պետության կողմից երաշխավորված նվազագույն կենսաթոշակ, որը բարձր կլինի աղքատության գծից, սա առաջին պայմանն է սոցիալական պետության և հիմնական բաղկացուցիչ մասը համակարգի, որը պահպանվում է և շարունակվելու է այդ ձևաչափով, երկրորդ կարևորագույն խնդիրը աշխատող անձի համար. բացի նրանից, որ վճարվելիք կենսաթոշակը պիտի աղքատության գծից բարձր լինի, կա երկրորդ կարևորագույն նախապայմանը կամ պայմանը, որ պիտի որոշակի համապատասխանության, հարաբերակցության մեջ լինի իր նախկին եկամուտի հետ, ինչն այսօր, ցավոք սրտի, չի ապահովվում և երբեք չի ապահովվելու այս ձևաչափով գործող համակարգը շարունակելու դեպքում, հետևաբար, աշխատող քաղաքացիների համար ներդնելով այս լրացուցիչ բաղադրիչները՝ ապահովում ենք կենսաթոշակային ինստիտուտի այդ դրույթի կատարումը, այն է՝ իր կատարած վճարումներին համապատասխան հետագայում ստացվող կենսաթոշակ, որը բացի նրանից, որ կատարած վճարումներն են և պետության մասնակցությունը, նաև ներդրվելով՝ ապահովվեն համապատասխան եկամտաբերություն և հետագայում կվճարվի կենսաթոշակ:

Այս առումով՝ համակարգը, որ ներդրվում է, բավական լավ մշակված և տարբեր երկրներում իրականացված տարբեր բարեփոխումների շրջանակներում փորձություն անցած համակարգեր են, իհարկե, շատ դեպքերում խոսվում է նրա մասին՝ առանց շատ խորամուխ լինելու, որ սա չի համապատասխանում այս երկրի կամ այն երկրի փորձին, բայց մի բան պետք է հստակ ասեմ՝ երբևէ չի նշվել, որ ՀՀ-ում ներդրվող մոդելը հարյուր տոկոսով համապատասխանում է որևէ երկրի փորձին, այս առումով՝ եթե որևէ երկրի փորձի մասին է խոսվում, պիտի դրա մասին տեսակետ ներկայացնողը լիարժեք պատկերացում ունենա տվյալ երկրի ամբողջ սոցիալական պաշտպանության համակարգի վերաբերյալ, և ոչ՝ զուտ կենսաթոշակի մի քանի բաղադրիչների՝ տարիքն ինչքան է, վճարումն ինչքան, պետք է պատկերացում ունենա կենսաթոշակային համակարգի կազմակերպման մեխանիզմների, ֆինանսական և հարկային համակարգերի, նաև՝ արժեթղթերի շուկայի համակարգի մասին, երբ ամբողջության մեջ կդիտարկեն որևէ երկրի փորձ, այն ժամանակ ավելի լիարժեք պատկերացումներ կունենան այս համակարգի բարեփոխումների իմաստի մասին:

Այս համակարգի բարեփոխումներում ընդգրկված են պետական կառավարման չորս տարբեր մարմիններ և շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Համակարգի մոդելի վերաբերյալ ոչ թե որոշումները կայացվում են քաղաքական, այլ մասնագիտական. մասնագետներն են ներկայացնում՝ հաշվի առնելով ամենատարբեր գործոններ, թե ինչպիսին պիտի լինի մոդելը, որը լիարժեք կհամապատասխանի ՀՀ քաղաքացու այսօրվա և վաղվա շահերին: Կարծում եմ՝ այս համակարգի ներդրմամբ մենք կարևորագույն խնդիրներ ենք լուծում, և իհարկե, կառավարությունը, անսալով նաև տարբեր մտահոգություններին, մի շարք փոփոխություններ է առաջարկել. Մասնավորապես, նախատեսում ենք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի համար այդ ժամանակահատվածում պետության կողմից կատարել վճարումներ՝ ամսական հինգ հազար դրամի չափով գումար հավելել նրա կենսաթոշակային հաշիվներին, որպեսզի լրացվի այդ բացը, որ կառաջանա խնամքի արձակուրդում գտնվելու, այսինքն՝ աշխատավարձ չստանալու և վճարումներ չկատարելու այդ ժամանակահատվածում:

Նոր աշխատաշուկա մուտք գործողների համար առաջարկվում է, որ պետությունը ոչ միայն հինգ տոկոս լրավճարը, այլև մասհանումն անի կատարվող վճարից, այսինքն՝ բեռը նոր աշխատաշուկա մուտք գործողի համար այս անցումային ժամանակահատվածում վերցնի պետությունը: Անձինք կամարտահայտությամբ կարող են դիմել՝ չվճարել սոցիալական վճար մինչև 2017 թվականը, խոսքը վերաբերում է 1974 թվի հունվարից հետո ծնվածներին, նաև մի նոր դրույթ է առաջարկվել, որ 40-ից 55 տարեկան անձինք, եթե կամավոր կմասնակցեն, ապա պետության մասնակցությունը ևս կլինի, նաև նախատեսել էինք, որ անձը եթե կուտակել է այնքան գումար, որ այն կապահովի նվազագույն կենսաթոշակի հնգապատիկի չափով գումար, ապա կարող է դադարեցնել մասնակցությունը համակարգին, այսինքն՝ շատ խոսվում էր  որ նաև անձը որոշակի ընտրելու իրավունք ունի՝ ինչ ժամանակահատվածում և ինչքան վճարում կատարել:

Մենք նվազագույն նիշա ենք առաջարկում սահմանել, որ եթե անձի կուտակած գումարները կբավարարեն այդպիսի կենսաթոշակ ստանալու, քանի որ նպատակը անձի՝ ծերության տարիքում բավարար կենսամակարդակ ունենալն է, ապա նա կարող է դադարեցնել մասնակցությունը, վերին շեմ ենք առաջարկում սահմանել, որ 500 հազար դրամից բարձր  աշխատավարձերի դեպքում անձը ինքը որոշի՝ եթե ցանկանում է՝ կարող է կամավոր մասնակցել, եթե ոչ՝ կարող է չմասնակցել, վճարումներ չկատարել լրացուցիչ, և այս դեպքում նաև պետության մասնակցությունը հավասար կլինի բոլոր անձանց համար: Հիմնականում այս փոփոխություններն են:

Ի՞նչ սահման էր դրված՝ որքա՞ն գումար կուտակելու դեպքում անձը հնարավորություն կունենա այլևս չմասնակցելու այս համակարգին:

– 55 տարեկանում, եթե բավարար միջոցներ կուտակած կլինի, որը կապահովի ամսական նվազագույն կենսաթոշակի հնգապատիկի չափով գումար՝ իրեն երաշխավորված, ապա կարող է չշարունակել մասնակցել համակարգին՝ վճարումներ կատարել:

– Այս նախագծով կարծեք թե որոշակի հարկային բեռ դրվում է նաև գործատուների վրա:

– Նվազագույն աշխատավարձ ստացողների մասով՝ այո, դա ևս ՍԴ որոշման պահանջ է, որ գործատուն մասնակցություն ունենա այս գործընթացին, տվյալ դեպքում առաջարկվում է, որ այդ մասնակցությունը լինի նվազագույն աշխատավարձ ստացողների մասով: Նվազագույն աշխատավարձի այն մասը, որ պետք է կատարվի որպես նպատակային սոցիալական վճար, կիրականացնի գործատուն:

– Կարծեք՝ նոր դժգոհող շերտ է գոյանում, գործատուների՝ հրապարակ դուրս գալուց չե՞ք վախենում այս ռեֆորմի արդյունքում:

– Չեմ կարծում, որ այն դրույթները, որոնք ներկայացրեցին, որն ապահովում է նաև գործատուների մասնակցությունը (տվյալ դեպքում՝ նվազագույն աշխատավարձ վճարողների մասով) իրենց աշխատակիցների լրացուցիչ սոցիալական երաշխիքների ապահովմանը, խնդիրներ առաջացնի գործատուների մոտ, որովհետև ի վերջո գործատուները, վարձու աշխատողները և պետությունն այս եռակողմ սոցիալական գործընկերության շրջանակներում են նաև իրականացնում իրենց քաղաքականությունը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր կողմի պարտավորությունն է ապահովել ՀՀ քաղաքացու բավարար կենսամակարդակը՝ թե աշխատանքային տարիքում, թե հետագայում՝ ծերության տարիքում:

– «Դ!եմ եմ» նախաձեռնության ակտիվիստները, քաղաքացիները դեռևս մտահոգություններ ունեն, իրենց հետ հանդիպման և քննարկումների անհրաժեշտություն չե՞ք տեսնում:

– Այն, ինչ ներկայացրի, կարո՞ղ եք համեմատականով ներկայացնել՝  ինչպիսին են տարբերությունները մոտեցումների: Այս ընթացքում կառավարությունը մանրամասն քննարկել է, ուսումնասիրել, նաև վերլուծել, թե որոնք են այն հիմնական խնդիրները, որ առավելապես մտահոգում են մեր քաղաքացիներին: Նաև հանրապետության վարչապետի հանձնարարականով մանրամասն այդ բոլոր խնդիրները քննարկվել են, իհարկե, կա կարևորագույն մի հարց, որ հնարավորություն չեղավ նախագծերը ավելի լայն հանրային քննարկման դնել, որն իսկապես նաև մեր ցանկությունն էր, բայց այս ընթացքում վարչապետը մի քանի անգամ քննարկումներ ունեցավ ոչ իշխանական ուժերի հետ, ներկայացվեցին մեր կողմից առաջադրված սկզբունքները, իրենց կողմից դիրքորոշումները, այսինքն՝ քննարկումները որպես այդպիսին տեղի են ունեցել, բայց ժամանակի առումով, իհարկե, շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե ավելի լայն քննարկման դրվեր՝ նաև մեխանիզմների հետ կապված և այլ խնդիրների, բայց կարծում եմ՝ մենք այդ ժամանակը դեռ կունենանք: Ի վերջո, այս համակարգի ներդրումն ու գործարկումը երկարատև ժամանակահատվածի համար է, երկարատև ծրագիր է, և չեմ կարծում, որ ցանկացած որոշում, որ այսօր կայացվում է, միակ ճշմարիտը կամ այլևս փոփոխման ոչ ենթակա որոշում է, բայց համակարգի մեխն ու կառուցվածքն այն է, ինչ ներդրվում է այսօր, այն մոդելն է, որ թույլ է տալու մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծել:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում