Tuesday, 16 04 2024
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության խոչնդոտները «հենց ղազախ-ռուսական գծի վրա են»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

 -Տիկի´ն Սեդրակյան, երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում ուշագրավ դիտարկումներով հանդես եկավ՝ ասելով, որ Հայաստանը կմիանա Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին մինչև այս ամսվա վերջը, և դա պետք է տարանջատել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից: Հետաքրքիր է՝ ո՞ւմ էր ուղղված այս ակնարկը, և, ըստ Ձեզ, Հայաստանը կմիանա՞ այս պրոյեկտներին, թե՞ ոչ, որովհետև շատ կասկածներ են հնչում՝ արդյոք կկայանա՞ն այս փուլում այդ պրոյեկտները, թե ոչ:

 -Ես կարծում եմ, որ այդ պրոյեկտներն իրենց կայացման ճանապարհին այնքան շատ խոչընդոտներ ունեն, և այդ խոչընդոտները հաստատ ո´չ Ադրբեջանում են, ո´չ Հայաստանում, ո´չ էլ նույնիսկ Ռուսաստանում: Այդ խոչընդոտները հենց ղազախ-ռուսական գծի վրա են, և ես կարծում եմ, որ այդ ղազախ-ռուսական տարաձայնությունները դժվար թե փոխհամաձայնություն գտնեն, որովհետև Ղազախստանը շատ ամուր զգում է իր ուժը և չի պատրաստվում զիջել դիրքերը Եվրասիական միության շրջանակներում:

Ինչ վերաբերում է Լավրովի ուղերձներին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը Ղազախստանի նախագահ Նազարբաևի հետ հանդիպումից հենց հետո կրկնակի ուժեղացրել է իր դիրքերը և կրկնակի խստացրել է տոնը: Այդ իսկ պատճառով Լավրովի այցն Ադրբեջան այնպես չի գնահատվում, ինչպես Լավրովի այցը՝ Հայաստան: Մենք դա գնահատում ենք իբրև դարի իրադարձություն, Ադրբեջանը գնահատում է դա իբրև հերթական այց: Լավրովի ֆրազը կարելի է դիտարկել հետևյալ համատեքստում՝ Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի լուծման հարցում կա´մ հօգուտ Հայաստանի, կա´մ հօգուտ Ադրբեջանի՝ կախված նրանից, թե ինչպես կդրսևորեն իրենց այդ երկրները համապատասխանաբար: Բայց, ի տարբերություն Հայաստանի, որն իր ողջ խաղադրույքը դրել է շատ անկայուն, փոփոխական և սկզբունքներին դավաճանող Եվրասիական միության և մասնավորապես Ռուսաստանի վրա, Ադրբեջանը միանգամից խաղում է մի քանի դաշտում, փորձում է եվրոպական ինտեգրացիոն ծրագրերի ուղղությամբ աշխատել, խոսում է նաև պանթուրքիստական միության մասին՝ այնտեղ և´ Թուրքիան է, և´ Ղազախստանն է:

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի դիվանագիտությունը եռակի, քառակի անգամ զարգացման ավելի մեծ հնարավորություններ ունի: Այդ պարագայում Ռուսաստանի շատ քողարկված, շատ մեղմ հանդիմանանքները և որոշակի նաև աղերսները՝ Ադրբեջանին շանտաժի ենթարկելու, դժվար թե ինչ-որ մի բանի տեղ անցնեն: Լավրովի այցը Ռուսաստանի տեսանկյունից ես կգնահատեի անարդյունավետ, որովհետև որևէ կոնկրետ պայմանագիր չստորագրվեց, էներգակիրների, ճանապարների, տրանզիտի վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չեղավ: Այդ իսկ պատճառով ես մտածում եմ, որ եթե Լավրովը կարողանում է հաղթել Հայաստանում ռուսական քաղաքականության մեջ, ապա Ադրբեջանում միանշանակ պարտվում է:

 -Թվում է, թե Ադրբեջանը չեզոք դիրքում է, բայց Բառոզուի այցը և եվրոպական այն ներդրումները, որոնց մասին արդեն հիմնավոր խոսակցություններ կան, մտածելու առիթ են տալիս, որ Ադրբեջանն արդեն եվրոպական գծի մեջ է: Ասում են, որ եվրոպական ծրագրերը, ներդրումները մեր անվտանգության երաշխիքներն են: Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:

 -Ես համենայն դեպս կարծում եմ, որ ցանկալի չէ՝ Հայաստանը և Ադրբեջանը լինեն մեկ միության մեջ, քաղաքական նույն միավորման մեջ: Եվ եթե հիմա նույնիսկ Եվրասիական միությունը չի կայանում, այնուամենայնիվ, տարբեր ջրբաժաններում գտնվելը ավելի նպատակահարմար է, որովհետև գոնե փոքր-ինչ մանևրային դաշտ է թողնում Հայաստանի և Ղարաբաղի համար, այլապես նույն միության շրջանակներում ուղղակի կհաղթի ավելի ուժեղ գործընկերը, այն գործընկերը, որն ավելի շատ հնարավորություններ ունի, ավելի շատ ֆինանսական միջոցներ ունի, և դա իհարկե Ադրբեջանն է: Պատկերացնում ե՞ք, որ Ռուսաստանը որոշի արբիրտրաժ անել Եվրասիական միության երկու հավասարազոր անդամ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բնականաբար, այդ արբիտրաժը կլուծվի ոչ հօգուտ Հայաստանի: Դա ստատուս քվո էլ չէ, դա ներկա շատ անկայուն, շատ պայթունավտանգ վիճակ է, բայց ինձ թվում է, որ Ադրբեջանը անխուսափելիորեն կգնա դեպի եվրոպական ինտեգրացիա մի պարզ պատճառով, որ դա նրան ավելի շահավետ է: Եվ հույս ունենանք՝ նա կհասկանա, որ դա այնքան շահավետ է, որ Ղարաբաղը այդ համատեքստում իրեն պետք չէ: Իսկապես պետք չէ, որովհետև Ղարաբաղը և եվրոպական ինտեգրացիան տարբեր խաղաքարտեր և կշռաքարի տարբեր նժարներ են:

-Դուք նշեցիք, որ Նազարբաևը ավելի կամրապնդի իր դիրքորոշումը, և փաստորեն հայաստանյան կողմին է մնում զիջումների գնալ նաև Ղարաբաղի հարցում: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ բանաձևով Հայաստանը կմիանա. նկատի ունեմ Ղարաբաղի կարգավիճակը:

 -Ես կարծում եմ, որ Ղարաբաղի կարգավիճակը ներկա պահին Հայաստանի պետական իդենտիֆիկացիայի առաջին կարևոր չափանիշներից մեկն է: Այսինքն՝ Ղարաբաղի հարցը մեզ համար ոչ միայն պետական հաղթանակի, անկախության ասոցացիայի, վերջիվերջո, հայ ժողովրդի ազատագրման հրաշալի նախադեպ է, այլ նաև ինքնին պետական ինքնուրույն ստրուկտուրա է, որի կայացման առաքելությունը կփաստի նաև ամբողջ հայ պետականության կառուցման առաքելությունը: Ուստի ես կարծում եմ, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցին վերջապես պետք է միանա հասարակական որոշումների զանգվածը, ալիքը, որովհետև ցայսօր Հայաստանում բոլոր որոշումները կայացվել են միանձնյա, և պարզվել է, որ միանձնյա որոշում կայացնողները, որպես կանոն, այդ միանձնյա որոշումների հետևանքով են թուլանում:

Երբ հասարակությունը ուզում է, որ միանձնյա որոշում չկայացվի, մենք տեսնում ենք, որ դա եղավ կենսաթոշակայինի հետ կապված, տրանսպորտի գների հետ կապված, նաև շարունակվում է, եթե հասարակությունը կարողանում է միանալ սոցիալական խնդիրների շուրջ, առավել ևս պետք է կարողանա ևս մեկ անգամ միավորվել գաղափարական, արմատական խնդիրների շուրջ, որովհետև դա է միակ գրավականը որևէ վճռի փոփոխության, որևէ հարցի լուծման: Հասարակությունը պիտի պահանջի, որ նախ և առաջ անդամակցության բոլոր պայմանները, բոլոր գործարքները, բոլոր կետերը և Ղարաբաղի կարգավիճակի հարցը դրվեն հանրային թափանցիկ քննարկման: Եվ մենք Ղարաբաղյան նման լուրջ հարցի մասին չունենք բավականաչափ գիտելիք, դա պետք է բոլորս պահանջենք նախ և առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում