Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Գեներալներ Մանվելն ու Սեյրանը կին են գերեվարել․ Հայտնի է նրանց եղբորորդիների վրա կրակողի ինքնությունը

Երեկ երեկոյան Էջմիածնում հնչած կրակոցների դեպքը նոր զարգացումներ է ստանում:

Հիշեցնենք, որ կրակոցները հնչել էին մեքենաների վազանցի պատճառով, որի հետևանքով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին ոտքի հատվածում հրազենային վերք էր ստացել:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գեներալ Մանվել Գրիգորյանի և Սերյան Սարոյանի եղբորորդիների հետ վիճաբանողն ու կրակողը եղել է Էջմիածնում շատ հայտնի Արմանը, որը Էջմիածնից քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) մտերիմներից է: Դեպքն իրականում տեղի է ունեցել վազանցի պատճառով: Գեներալ Մանվելի եղբորորդին՝ Արայիկ Գրիգորյանը, իր մեքենայով վազանց է կատարել Արմանին, որը կանգնեցրել է նրա մեքենան ու վիճաբանության է բռնվել, թե ինչ իրավունքով է իր ճանապարհը կտրում: Վիճաբանությանը միջամտել է նաև Սերյան Սարոյանի եղբորորդին։ Արմանը երկար չի հապաղել և անցել է զենքի գործադրման ու կրակոցներ արձակել, որից էլ հենց վիրավորվել է Սարոյանի եղբորորդին:

Գեներալները, սակայն, անպատիժ չեն թողել Արմանին: Դեպքից անմիջապես հետո նրանք իրենց մարդկանցով շրջապատել են Արմանի տունը, որտեղ նա ապրում է եղբոր ընտանիքի հետ, ու տարել են Արմանի եղբոր կնոջը: «Հիմա իրենց մոտ գերի են պահում»,- պատմեցին էջմիածինցիները՝ ավելացնելով, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: «Այդ կրակոցները հեչ, իսկական ռազբորկան էդ երկու կլանների մեջ դեռ նոր է սկսվելու»,- ասացին նրանք:

Նշենք, որ Դոն Պիպոյի և գեներալ Մանվել Գրիգորյանի հարաբերությունները շատ լարված են, նրանք տարիների թշնամություն ունեն: Անգամ, ըստ շրջանառվող խոսակցությունների, ժամանակին Դոն Պիպոն Հայաստանից «արտաքսվել» է հենց գեներալ Մանվել Գրիգորյանի ջանքերով: Գեներալ Մանվելը, օգտագործելով իր հնարավորությունները, Դոն Պիպոյի դեմ էր հանել ոստիկանությունը: Իսկ ոստիկանական հետապնդումների համար հիմք էր հանդիսացել տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպ, որն ավարտվել էր սպանությամբ: Այդ միջադեպի պատճառով հենց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել էր պատահական մի անցորդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում