Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Ինչ հասկացրեց Լավրովը Բաքվին

Երեկ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հետաքրքրական հայտարարություններով է հանդես եկել՝ անդրադառնալով Հայաստանի եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին անդամակցությանը:

Նա նշել է. «Ինտեգրացիոն գործընթացներն իրականացվում են այն երկրների տարածքում, որոնք մտնում են Մաքսային միության մեջ: Լեռնային Ղարաբաղն այդպիսին չէ, սակայն հանդիսանում է բանակցությունների առարկա, որոնք տարվում են համաձայնեցված սկզբունքների հիման վրա»: Ապա նա նաև հիշեցրել է, որ Հայաստանն ինքն էլ հայտարարել է, որ այդ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: «Նույն բանը տեղի կունենա նաև եվրասիական գործընթացի շրջանակում»,- ասել է Լավրովը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Լավրովը չի ասել, թե Հայաստանը պետք է միանա եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ Լավրովը չի արտահայտել ՌԴ պաշտոնական տեսակետը, այլ արտահայտել է Հայաստանի տեսակետը՝ շատ դիվանագիտորեն ձևակերպելով իր ասելիքը: Ըստ նրա՝ Լավրովի երեկվա ելույթում ավելի հետաքրքրական է այն, որ նա ԼՂ հակամարտությունն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը հստակորեն տարանջատում է միմյանցից, և դա կարծես ակնարկ է նաև Ադրբեջանին:

«Ըստ երևույթին, Ադրբեջանը Եվրասիական միությանը իր հնարավոր անդամակցության հարցում ինչ-ինչ նախապայմաններ էր առաջ քաշել, ու կարծում եմ, որ ՌԴ ԱԳ նախարարը հստակ պատասխան հնչեցրեց՝ հայտարարելով, որ ԼՂ խնդրում իր երկիրը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում և առանձնակի քայլեր չի ձեռնարկելու ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ: Ամենահետաքրքրականը դա էր:

Լավրովի դիտարկումները վերաբերում էին ՀՀ անդամակցությանը, բայց ենթատեքստում կարծես ակնարկ կար նաև Ադրբեջանին, որ Ադրբեջանի՝ ԵՄ անդամակցությունը որևէ առավելություն չի տա այդ երկրին ԼՂ խնդրի կարգավորման հարցում, ինչպես որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին չի տա նման առավելություն»,- մեկնաբանեց Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով, թե այցը ուներ նաև ԼՂ հակամարտող երկրների նախագահների փարիզյան հանդիպումը կազմակերպելու նպատակ, որովհետև համատեղ ասուլիսի ժամանակ Մամեդյարովը հնչեցրել է, որ կա հրավեր Ֆրանսիայի նախագահի կողմից, և իրենք սապսում են հանդիպման կազմակերպման մասին Ֆրանսիայի պատասխանին:

«Այն տեսակետները, որոնք շրջանառվում էին հայաստանյան մամուլում, թե Ռուսաստանը սեպարատ բանակցություններ է ուզում նախաձեռնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ և հարթակ ստեղծել ԼՂ հարցում՝ այդ մռայլ, ապոկալիպտիկ կանխատեսումները փաստորեն չեն հաստատվում»,- ասաց նա:

ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով նույն թեմային՝ ասաց, որ Սերգեյ Լավրովը ակնարկեց՝ պետք չէ ինտեգրացիոն պրոցեսները որևէ կերպ կապել ԼՂ հակամարտությասն կարգավորման հետ: «Ադրբեջանը փորձում է ինչ-որ տեղ կապել խնդիրը, սակայն ԼՂ հակամարտությունն այլ տեղում է լուծվում, իսկ ՄՄ-ն ԼՂ հակամարտությունը լուծելու տեղը չէ: Իսկ թե ինչ է դա նշանակում՝ ժամանակը ցույց կտա»,- ասաց փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում