Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

«Չէին կարող լինել գնումների կամ հաշվապահության երկու բաժիններ». Ֆինանսների փոխնախարար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, ի՞նչ կադրային փոփոխություններ են կատարվում Ֆինանսների նախարարությունում և ի՞նչ մոտեցումներ կան ֆինանսական վերահսկողության տեսչության հետ կապված:

– Երբ միավորվեցին Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը, ակնհայտ էր, որ որոշ կառույցների կրկնություն թույլ չտալու համար անհրաժեշտ էին միաձուլումներ: Օրինակ՝ հարկային քաղաքականությամբ զբաղվում էին և՛ Ֆինանսների նախարարության ստորաբաժանումները, և՛ ՊԵԿ-ի ստորաբաժանումները, հետևաբար անհրաժեշտություն կար դրանք միավորելու մեկ կառուցվածքի մեջ: Չէին կարող լինել նաև, ասենք, գնումների, հաշվապահության երկու բաժիններ և այլն:

Շատ է քննարկվում վերահսկողական վարչության հարցը: Այստեղ ոչ այնքան կառուցվածքային փոփոխության խնդիր էր դրված, որքան բովանդակային նշանակության: Նախ անվանումն է փոխվել` «Ֆինանսական վերահսկողության տեսչությունը» դարձել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն»: Ավելացրել ենք «բյուջետային» բառը՝ ցույց տալու համար, որ բուն Ֆինանսների նախարարության ուղղակի գործառնությունների հետ պետք է ավելի սերտ կապերի մեջ լինի: Որովհետև Ֆինանսների նախարարությունը 2 կարևոր կետերի վրա է հիմնված՝ բյուջեի կազմում և բյուջեի կատարում: Շեշտելով «բյուջետային» բառը՝ մենք ուզեցել ենք նաև այն ազդակը հղել հանրությանը, որ վերահսկողական ծառայության գործառնություններն այսօր որոշակի փոփոխությունների կարիք ունեն, որպեսզի ապահովեն ավելի ճիշտ բյուջեի կազմում և ավելի հստակ կատարում: Այսինքն՝ ծախսերը, որ կազմվում են, և որոնք կատարվում են, ի սկզբանե լինեն վերահսկելի, ոչ թե ծախսվեն-ավարտվեն ու մի քանի տարի անց պարզվի, որ ինչ-որ խնդիրներ կան: Այսինքն՝ ստուգման գործընթացում նախնական ստուգման կշիռը ավելի է մեծացվելու: Սա օրվա պահանջ է և կարևոր փոփոխություն:

Կարևոր են նաև այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում՝ կապված ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման հետ: Ստուգման մարմինների նախորդ եզրակացությունները անհատական կարող էին լինել, երբ գլխավոր տեսուչը որոշում էր, թե այս կամ այն ծախսը արդյունավետ է կամ արդյունավետ չէ: Ծրագրային բյուջետավորման դեպքում հստակեցվում է, թե որոնք են արդյունավետության չափանիշները: Որպեսզի չլինի ստուգողի սուբյեկտիվ կարծիքը, այլ լինի կոնկրետ ցուցանիշների համեմատության մեջ:

– Խոսակցություններ կան, որ կադրային փոփոխությունների ու օպտիմալացման ժամանակ նախապատվությունը տրվում է ՊԵԿ աշխատակիցներին:

– Կարող եմ կոնկրետ օրինակներ բերել: Այն ոլորտում, որը ես եմ համակարգում, ՊԵԿ որևէ աշխատակից չի հայտնվել, որովհետև սա կոնկրետ մասնագիտական ոլորտ է: Նույնը վերաբերում է Գանձապետարանին: Հարկային բլոկում նման փոփոխություններն անխուսափելի էին, այսինքն՝ կամ պետք է լինեին հարկայինի, կամ նախարարության աշխատակիցները: Կամ՝ աշխատակազմը, գործերի կառավարչությունը, տեխնիկական աշխատակազմը և այլն: Չկա նման վիճակագրություն, թե որտեղ ավելի շատ որ կառույցից մնացին, որովհետև գործընթացը դեռ շարունակվում է: Կգա ժամանակ՝ այդ վերլուծությունները կարվեն, բայց պետք է ընդունել, որ այստեղ չէր կարող մեխանիկորեն 50/50 լինել կամ այլ հարաբերակցություն: Կարող է թվալ, որ սուբյեկտիվ մոտեցում կա, բայց ակնհայտ է չէ՞, որ այն մարդիկ, ովքեր տարիներով աշխատել են ՊԵԿ նախագահի աշխատակազմում, դժվար թե հեռացվեին ու մնային նրանք, ում հետ նախարարը երբեք չի աշխատել: Բայց սրանք էական փոփոխություններ չեն, էականը բովանդակային ու կառուցվածքային փոփոխություններն են:

– Խոսեցիք ծրագրային բյուջետավորումից՝ նշելով, որ դա էլ է ազդում այս կառուցվածքային փոփոխությունների վրա: Կարո՞ղ եք հակիրճ  ներկայացնել դրա հիմնական սկզբունքները:

– Այսօր ավելի շատ գործ ունենք տողային բյուջետավորման հետ, երբ ցանկացած ծրագրի տակ միայն թվեր են, և բյուջեին ծանոթանալը շատ ձանձրալի գործընթաց է: Որովհետև գրվում է՝ աշխատավարձ, կոմունալ ծախսեր, գրասենյակային ծախսեր, այս կամ այն կառույցի համար, և հայտնի չէ՝ ինչ է դա տալիս ընդհանրապես: Աշխարհի երկրների մեծ մասում դեռ այս համակարգն է, բայց վերջին 10-15 տարիների որոշ երկրներ անցել են ծրագրային բյուջետավորման: Այսինքն՝ բյուջեում բացի ֆինանսական ցուցանիշներից արտացոլվում են նաև ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ որակական, քանակական ու ժամկետային ցուցանիշներ: Օրինակ՝ եթե թոշակները բաձրացնում ենք ինչ-որ տոկոսով, դա կենսամակարդակի բարձրացման բերելու է, թե չի բերելու, կամ՝ որքանով է բերելու: Պետությունը կարող է լրացուցիչ ինչ-որ գումարներ ծախսի ինչ-որ ուղղությամբ, բայց արդյունքներն ավելի վատ լինեն: Ծրագրային բյուջետավորումը բացառելու է նման բաները՝ ներառելով արդյունավետության ու որակական ցուցանիշներ:

Ծրագրային բյուջետավորում ներդնելը միջազգային պրակտիկայում 25-30 տարի է տևում: Բայց մենք ունենում ենք նաև միջանկյալ արդյունքներ: Այս ռեֆորմն սկսել ենք 2004-ից, արդեն օրենսդրական հիմքի վրա ենք բերել: Նկատած կլինեք, որ ԱԺ-ում էլ արդեն շատ ավելի որակյալ ու լսելի քննարկումներ են տեղի ունենում: Նպատակ ունենք ընդլայնել և ամբողջ ֆինանսական կառավարման համակարգը ծրագրային բյուջետավորման հովանոցի տակ դնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում