Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Որքան արժե թմրադեղը կալանավայրում և ինչ ճանապարհով է այն մուտք գործում քրեակատարողական հիմնարկ

«Որտեղ դատապարտյալ կա, էնտեղ հաստատ մի ճանապարհ բացվում ա թմրանյութի համար»,- պատմում է նախկինում մի քանի անգամ տարբեր հանցագործությունների համար դատապարտված, բայց ներկայումս ազատության մեջ գտնվող Սուրենը, երբ նրանից ազատության մեջ հայտնվելուց հետո հետաքրքրվեցինք ՔԿՀ-ում թմրանյութերի տարածման, այնտեղ հայտնվելու միջոցների, ճանապարհների և առհասարակ օգտագործման մասին: Մեր զրուցակցի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներ թմրադեղեր անցկացնելու տարբեր եղանակներ կան: Մեկը կաշառում է ՔԿՀ հսկիչներին, մյուսները սննդի միջոցով են անցկացնում: Երրորդը կաշառում է հանձնունքն ստուգող ՔԿՀ աշխատակիցներին, որոնք չտեսնելու են տալիս թմրադեղը: Ընդհանրապես, հենց միայն ոստիկանության լրահոսից կարելի է ծանոթանալ ՔԿՀ թմրադեղ անցկացնելու ամենատարբեր ճանապարհերի՝ սննդի մեջ թաքցնելուց սկսած և վերջացրած սեռական օրգաններում թաքցնելու ավելի կրեատիվ եղանակներով:

«Էդպես հարցերը մենակ փողով են լուծվում: Փող ունես, ինչ էլ ուզենաս՝ ներս կանցկացնես»,- ասում է Սուրենը և շարունակում, որ ՔԿՀ-ներ մուտք եղող հիմնական թմրադեղը ֆրանսիական «Սուբուտեքս» տեսակի թմրադեղն է, որը շատ թանկ է և բոլորին հասու չէ: Բայց «գաղութ մտցնելու առումով շատ հարմար է», քանի որ այն փոքրիկ դեղահաբ է: «Սուբուտեքսի» 1 հատիկը, որն արժե 70-80 հազար դրամ, ՔԿՀ անցկացնելու համար, մեր զրուցակցի խոսքով, նվազագույնը 15-20 հազար դրամ փող է անհրաժեշտ: «Ինչքան շատ ա դեղի քանակը, փողն էդքան շատանում ա: Օրինակ՝ 1 հատիկ «Սուբուտեքսի» համար մի 20 հազար փող ա պետք հսկիչին կաշառելու համար: Բայց դե բոլոր հսկիչները չէ, որ նման գործարքի են գնում: Պետք ա ճիշտ մարդ ընտրել»,- մանրամասնում է նա:

Սուրենի խոսքերով՝ կան նաև դատապարտյալներ, որոնք ներարկման համար են «Սուբուտեքս» հայթայթում, որը, սակայն, շատ դժվար է և ոչ բոլորին է հասու: «Դա հատուկ մարդիկ են կարողանում անեն, բոլորը չեն կարա սրսկվելու համար «Սուբուտեքս» ճարեն»: Նշենք, որ «Սուբուտեքսը» թմրամիջոց է, որն օգտագործվում է ալկոհոլիզմի բուժման համար: «Սուբուտեքսը» Հայաստանում գրանցված չէ: Այն ներկրվում է Ֆրանսիայից ոչ օրինական ճանապարհով: Սպառման հիմնական վայրն էլ քրեակատարողական հիմնարկներն են:

«Մի քանի օր առաջ մենակ 02-ով ցույց տվեցին, որ 700 հատ «Սուբուտեքս» էին բռնել: Եթե մի հատ ցույց տվեցին, որ 700 հատ բռնել են, բա քանի նման 700 հատեր են անցնում գնում ու չեն բռնվում: Դրանց մեծ մասը գնում ա բերդեր»,- ասում է նախկին դատապարտյալը: Վերջինիս խոսքով՝ ավելի մատչելի թմրանյութեր, ինչպես, օրինակ, բենզինը որոշ դեղերի հետ խառնելով ստացված զանգվածը, որը ներարկմամբ են ընդունում, ՔԿՀ-ներում չկան: Եվ հետո, նախկին դատապարտյալի խոսքով՝ դրա օգտագործումը հարիր չէ «կարգին տղային»: Այն օգտագործում են դրսում, նրա ձևակորպմամբ՝ «ջահելները»: «Կարգին տղեն, իրեն հարգող տղեն բենզին տեսակի թմրամիջոց չի օգտագործում: Եթե ես մեկին ճանաչեմ՝ որպես լավ տղա, բայց իմանամ, որ ինքը բենզին ա օգտագործում, ուրեմն ինքն իմ համար կդառնա զիբիլ: Դրանից կարգին տղերքը կյանքում չեն օգտագործում»:

Անհատական ճանապարհով թմրանյութ հայթայթելուց բացի, այդ «բիզնեսով» ՔԿՀ-ներում հիմնականում զբաղվում են կոնկրետ մարդիկ: Մարդիկ, ովքեր նախկինում ազատության մեջ եղած ժամանակ այդ գործով են զբաղվել, բայց բռնվել են: Նրանք դրսում ունեն մարդիկ, ում հետ աշխատում են, այդ եղանակով կարողանում են ներս բերել ապրանքը և արդեն ներսում հանգիստ վաճառել:

Թմրանյութ օգտագործող դատապարտյալների մեծ մասը, մեր զրուցակցի խոսքով, «Դատապարտյալների հիվանդանոցում է»: «Էնտեղ գնում են բուժման նպատակով, բայց հենց հասնում են, սկսում ա նարկոտիկի դվիժենին: Որտեղ դատապարտյալ կա, էնտեղ մի ճանապարհ հաստատ բացվում ա «դեղի» համար»: Բայց դրանց համար մի քանի անգամ ավելի դժվար ա: Քանի որ համ պետք ա փող ճարեն դեղի համար, համ էդտեղ մնալու համար, համ էլ բուժման դեղերի համար, որն առանց փողի բժիշկը չի տալիս: Մենակ հիվանդանոցում մնալու համար ամիսը մինիմումը 100 դոլար փող ա պետք, բայց ես նույնիսկ 500 դոլար տվող գիտեմ: Հարուստ ա էղել, տվել ա, որ գաղութ չգնա,- պատմում է Սուրենն ու ավելացնում,- ասեմ իմացեք՝ էնտեղ մեծ մասը առողջ մարդիկ են: Փող են տալիս, գալիս են խախանդ, քաղաքի մեջ մնում են իրանց համար, իսկ իրական հիվանդները մնում են գաղութներում»:

Թմրանյութերից դատապարտյալներին կախվածությունը քիչ թե շատ թեթևացել է նաև ՔԿՀ-ներում կիրառվող Մետադոնային ծրագրի շնորհիվ: «Մետադոնը» հենց թմրանյութ է, որն ընդունելուց հետո թմրամոլի մոտ այլևս ցանկություն չի առաջանում օգտագործել որևէ այլ թմրանյութ: Իսկ կանոնավոր ընդունման դեպքում թմրամոլը կարող է և վերադառնում է իր սկզբնական կյանքին:

Նախկին դատապարտյալի խոսքով, սակայն, թմրանյութերի իսպառ արգելումը ՔԿՀ-ներում կամ գոնե նվազեցումը հիմնականում կախված է քրեակատարողական հիմնարկի պետից: «Բերդի պետը պետք ա էնենց մարդ լինի, որ էդտեղի կյանքն իմանա, որ կարենա ճիշտ կողմոնորշվի տվյալ պահին: Օրինակ՝ բերդի պետը կարա էնենց փակի սաղ ճանապարհները, որ ոչ մի բան ներս չանցնի: Բայց հիմա շատ պետեր անուշադրության են մատնում, դրա համար էլ ճանապարհներ շատ կան դեղ ներս մտցնելու համար»: Այդ առումով, մեր զրուցակցի խոսքով ՔՀԿ-ների պետերից «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանն է կարողանում փակել ճանապարհերը: «Էդ առումով ինքը ահավոր պետ ա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում