Մարտի 21-ին՝ Երևանի ժամանակով 11:00-ին, РИА Новости-ի միջազգային գործակալությունում «Ֆուտբոլ. Ռուսաստան և Հայաստան. մրցակցություն՝ հանուն բարեկամության» թեմայով կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ:
РИА Новости-ի հաղորդմամբ, տեսակամուրջը կկայանա «Եվրո 2012»-ի ընտրական փուլի B խմբի Հայաստան-Ռուսաստան հանդիպման նախաշեմին: Սպորտային փորձագետները և հայրենական ֆուտբոլի կենդանի լեգենդները կքննարկեն ազգային հավաքականների առաջիկա հանդիպումը:
Երևանից քննարկմանը կմասնակցեն Խորհրդային միության չեմպիոն և գավաթակիր Էդուարդ Մարգարովն ու Սերգեյ Պողոսյանը: Մոսկվայից` օլիմպիական խաղերի չեմպիոն, վաստակավոր մարզիչ Անատոլի Բիշովեցը և սպորտի վարպետ, Советский спорт թերթի մեկնաբան Եվգենի Լովչևը: