Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ, շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն հնարավոր է համարում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպումը: Հաղորդում է regions.ru ռուսական գործակալությունը:
Այս մասին նա հայտարարել է Վլադիկավկազի ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք` հոգևոր գործիչներս, արյունահեղության և մարդասպանության կողմնակից երբեք չենք եղել: Այդ իսկ պատճառով մենք հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում, որոնք կարող են տեղի ունենալ նաև հետագայում»,- ասել է Փաշազադեն: