Wednesday, 24 04 2024
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս

Թևան Պողոսյանը շատ է կարևորում հայ պատգամավորների Բաքու կատարած այցը

«Այցը շատ կարևոր էր, որին պարտադիր պետք է մասնակցեինք, քանի որ դրանով հնարավորություն էր ընձեռվել ներկայացնելու ինչպես ՀՀ տեսակետը, այնպես էլ ԼՂՀ տեսակետները, նաև լսել մեր արտասահմանյան գործընկերներին մի շարք կարևոր հարցերի շուրջ: Այդ իմաստով մեր այցը շատ կարևոր էր և հաջողված»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց օրերս Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Բաքվում հայկական պատվիրակության անդամներին դիմավորել էին բողոքի ակցիաներով, ապա համաժողովի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանի նախագահին անվանեց տեռորիստ, ահաբեկչության մեջ մեղադրեց նաև Թևան Պողոսյանի ընտանիքին:

Թևան Պողոսյանի խոսքով՝ խորհրդաժողովի ժամանակ ռասիստական հայտարարություններ հնչեցին այն պատճառով, քանի որ համաժողովը կայանում էր Բաքվում, և հիմնականում ներկա էին տեղական լրատվամիջոցները:

«Իրենք միշտ փորձում են այդպիսի գաղափարներ հնչեցնել, բայց ավելի հեշտ է լինում, երբ չկա որևէ մամուլ, և համաժողովը տեղի է ունենում միջազգային այլ երկրներում: Իսկ այս դեպքում իրենք ամբողջովին աշխատում էին իրենց մամուլի համար, բայց մենք բոլոր դեպքերում արժանի պատասխաններ տվեցինք»,- ասաց Թևան Պողոսյանը՝ հավելելով. «Երբ որ չկան այլ արգումենտներ, փորձում են անդրադառնալ անձնականին:

Հայրս եղել է ԼՂՀ վարչապետ և փոխվարչապետ, և ես շատ հպարտ եմ այն ամենով, ինչ հայրս է արել Լեռնային Ղարաբաղի կայացման համար: Նա նաև մասնակցել է ազատագրմանը: Եթե իրենք համարում են, որ այդ ամենը այդ տեսակի գործողություն է, ապա բան չունեմ ասելու: Մյուս կողմից էլ՝ հպարտանալու բան է, որ իրենք այդքան լավ գիտեն, թե ովքեր են այնտեղ եղել և ինչեր են արել»:

Նշենք, որ հաջորդ տարի նույն խորհրդաժողովը կայանալու է Հայաստանում, և Ադրբեջանն արդեն իսկ արձագանքել է, որ չի մասնակցելու դրան: Հայկական պատվիրակության անդամն այդ առումով խնդիր չի տեսնում: «Մենք բոլորին հրավիրել ենք հենց Բաքվում: Մենք ողջունել ենք, որ բոլորն էլ գան, Հայաստանում մասնակցեն սեմինարին և ներկայացնեն իրենց տեսակետները: Բայց եթե իրենք մերժեն, դա իրենց խնդիրը կլինի: Միջոցառումը, այնուամենայնիվ, տեղի է ունենալու, և մենք մեր խնդիրներն ենք բարձրաձայնելու՝ ավելի շատ մտահոգված Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համագործակցությամբ»,- ասաց Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում