Տերյան 11 հասցեում գտնվող՝ պատմաճարտարապետական հուշարձան համարվող Աֆրիկյանների ակումբի դիմաց վաղ առավոտից սյուներ են տեղադրվում՝ չնայած որ Աֆրիկյանների տան վերջին բնակիչները չեն լքել կիսակառույցները:
Երեկ բնակիչները նշել էին, որ պարիսպները կտեղադրվեն միայն իրենց դիակների վրա, սակայն այսօր թևթափ են եղել. «Գիտե՞ք սեփականատերն ով է. Գագիկ Խաչատրյանը»,- նշեց Վահե Ղուկասյանը՝ հավելելով, որ տարածքները ամեն մի ղեկավար սեփականում է. հին Բրյուսովի շենքն էլ Հովիկ Աբրահամյանինն է:
Բնակիչները նաև նկատել են, որ դիմել են հանրային պաշտպանի գրասենյակ, որտեղից իրենց շահերը պաշտպանելու համար գումար են պահանջել և միևնույն ժամանակ նկատել, որ իմաստ չունի պայքարելը:
Աֆրիկյանների ակումբի դիմաց հերթապահում են ակտիվիստները, որ գոնե հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները ապօրինաբար չվերսկսեն, ինչպես երեկ: Ակտիվիստները զանգահարել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ահազանգել, որ այդ տարածքում սահմանափակում են շենքի վերջին բնակիչների ազատ տեղաշարժման իրավունքը, բայց գրասենյակից պատասխանել են, որ իրավասու չեն խնդրին միջամտելու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: