РИА Новости-ի հաղորդմամբ, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը ճանաչել է Աբխազիայի անկախությունը, հաստատել է այս տարվա ընթացքում կովկասյան այդ պետություն այցելելու իր ցանկությունը:
«Չավեսի կողմից նման խոստում եղել է, և մենք սպասում ենք նրա այցելությանը»,- ասել է Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան՝ միաժամանակ հավելելով, որ իրենց կողմից ակտիվ աշխատանքներ են կատարվում այլ երկրների կողմից Աբխազիայի ճանաչման ուղղությամբ:
Պաշտոնական Թբիլիսին առայժմ չի մեկնաբանում այս լուրը: