Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայ-վրացական նվազագույն ծրագիրը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցին զուգահեռ, Սերժ Սարգսյանն այցելել էր Վրաստան և հանդիպումներ էր ունենում այդ երկրի ղեկավարության հետ: Երկիր, որի իշխանությունները պատրաստվում են Եվրաասոցացման համաձայնագրի ստորագրությանը, և որի հարաբերությունները Ռուսաստանի հետ կայուն վատ են:

Ի՞նչ էր սա՝ դեմարշ Լավրովի այցի դե՞մ, թե՞ հակառակը՝ Ռուսաստանի հանձնարարություն, որի կատարումը Լավրովը կստուգի, երբ հունիսի 22-23-ը գա Հայաստան: Արդյոք Հայաստանի իշխանություններն ի վիճակի՞ են Ռուսաստանի դեմ հանդես գալ դեմարշներով:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը Վրաստանում հատկանշական մի հայտարարություն է արել՝ ասելով, որ տարածաշրջանային անվտանգության առանցքային գործոններից մեկը հայ-վրացական հարաբերություններն են: «Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հարցն այն է, որ վերջին շրջանում կովկասյան կայունությունն ավելի ու ավելի է հայտնվում հարցականի տակ, և ավելի ու ավելի է «միս ու արյուն» ստանում հնարավոր պատերազմի ուրվականը: Եվ այս պատերազմի հարցում առանցքային շահագրգռություն է ցուցաբերում Ռուսաստանը, ինչի վկայությունն է ուկրաինական զարգացումներում Մոսկվայի կիրառած մեթոդաբանությունը, որի արդյունքում, ըստ էության, պատերազմի միջոցով է պահվում Ուկրաինան, կամ փորձ է արվում պատերազմի միջոցով կանխել այդ երկրի եվրոպական ընտրությունը: Եվ, ըստ էության, հատկանշական է, որ այս ընտրությունն է կատարել նաև Վրաստանը, և շատ մեծ է հավանականությունը, որ Մոսկվան նույն կերպ պատերազմի միջոցով էլ փորձի Վրաստանը պահել կամ, այսպես ասած, հարամել Վրաստանի եվրաինտեգրացիան:

Միևնույն ժամանակ, սա կարող է լինել Կրեմլի, այսպես ասած, կովկասյան փաթեթի մի մասը, որի կարևորագույն մասը, իհարկե, Ղարաբաղն է, որտեղ Մոսկվան ցանկանում է տեղակայվել ռազմական ներկայությամբ և այս ուղղությամբ գտնվում է Ադրբեջանին ու Թուրքիային ինտենսիվ կերպով սիրաշահելու փուլում: Եվ այս վտանգի ռեալության մասին են խոսում նաև Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների ակտիվ ջանքերը՝ թույլ չտալ էսկալացիա և կազմակերպել Սարգսյան-Ալիև նոր հանդիպում:

Ահա այս համատեքստում, Լավրովի՝ Բաքու կատարած այցին զուգահեռ, Սերժ Սարգսյանի վրացական այցը իսկապես հետաքրքիր է դառնում, հատկապես տարածաշրջանային կայունության և անվտանգության մասին արված հայտարարության առումով: Սակայն հայտնի չէ, թե արդյոք Հայաստանը Վրաստանին որևէ առաջարկություն ներկայացրե՞լ է այս ուղղությամբ, որպեսզի համատեղ և արդյունավետ ջանքերով հնարավոր լինի ապահովել կովկասյան խաղաղությունն ու կայունությունը: Չի բացառվում, սակայն, որ երկու կողմից առաջարկություններ չեն էլ պահանջվում, ընդամենը պահանջվում է հստակ պայմանավորվածություններ միմյանց դեմ չգործելու վերաբերյալ, և չի բացառվում, որ այս պայմանավորվածությունները այն ծրագիր նվազագույնն են, որ կողմերի հետ կապված՝ առկա է Արևմուտքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում