Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ավարտվեց Լավրովի այցը Ադրբեջան. Բաքուն մտադիր է մանևրել Մոսկվայի և Արևմուտքի միջև

Ավարտվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Բաքու: Ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում գլխավոր ուշադրությունը սևեռվել է կասպիական խնդրին՝ Աստրախանում IV կասպիական գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում: Այցի հայտարարագրված ծրագրի երկրորդ թեման եղել է Ղարաբաղյան հարցի կարգավորումը՝ ստեղծված իրավիճակի ապաարգելափակման և հստակ պայմանավորածությունների գալու անհրաժեշտության շեշտադրմամբ:

Այցի նախօրեին այդ հարցին անդրադարձել էր նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ հայտնելով, որ մոտ ժամանակներս Փարիզում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Նա ասել էր. «ԱՄՆ-ը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները փարիզյան հանդիպման ընթացքում պետք է հստակ համաձայնության գան հակամարտության կարգավորման հարցով»:

Հանդիպման հարցում որոշակի հստակություն է մտցրել նաև Ֆրանսիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Կայծ Մինասյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Այս մասին նա երկու նախագահների հետ պայմանավորվել է վերջերս Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ: Քաղաքագետը հստակեցրել է, որ «հակամարտող կողմերի նախագահների սեղանին գտնվում են ֆրանսիական առաջարկները, որոնց մասին հայտնի է նաև ամերիկացիներին ու ռուսներին»: Այդպիսի առաջարկների առկայությունը հաստատել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Նման առաջարկ ստացվել է: Մենք այժմ հստակության ենք սպասում ֆրանսիական կողմից՝ այդ հանդիպման կազմակերպման վերաբերյալ»,- ասել է Մամեդյարովը:

Այն մասին, թե այդ հարցի շուրջ Բաքվում ինչ են պայմանավորվել Լավրովն ու Մամեդյարովը, չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ պաշտոնական Մոսկվան նույնպես հանդես է գալիս խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման օգտին, քանի որ ներկայիս ստատուս-քվոն որոշակի խնդիրներ է ստեղծում հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ռազմավարական նախագծերի իրականացման համար՝ գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Դրան ուշադրություն է դարձրել նաև Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցը պետք չէ կապել Ղարաբաղյան հակամարտության լուծման հետ:

Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին չի ուղարկել միությանը միանալու հատուկ հրավեր: «Սակայն մենք ուրախ կլինենք, որպեսզի մեր գործընկերային հարաբերությունները զարգանան բազմակողմանիորեն, այդ թվում և միջազգային կազմակերպությունների շրջանակում: Եվրասիական տնտեսական միությունը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տնտեսական միություն է, և այս ամսվա վերջին այդ միություն կմտնի նաև Հայաստանը: Ղարաբաղյան հարցը միջազգային իրավունքի այլ սուբյեկտ է: Ինչպես դուք գիտեք, հայկական կողմը հայտարարել է, որ միությունում Հայաստանի անդամակցությունը տեղի կունենա այն սահմանների շրջանակում, որոնցում այն մտել է այլ կազմակերպություններ,- ասել է նա՝ հավելելով,- անդամակցությունը ԵՏՄ-ին և Ղարաբաղյան հակամարտության լուծումը միանգամայն տարբեր հարցեր են: Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հետագայում էլ կնպաստի այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ Մոսկվան Ադրբեջանին համարում է Հարավային Կովկասում լուրջ գործընկեր և հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների խորացմամբ: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած անցած տարվա այցից հետո այդ հարաբերություններն ինտենսիվ բնույթ են ստացել»,- նշել է Լավրովը:

Տեղի վերլուծաբանների կարծիքով՝ այդ հարաբերությունների զարգացման դինամիկայի վրա նույնիսկ չեն ազդել Ուկրաինայի իրադարձությունները: Ադրբեջանը, միանշանակ աջակցելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կարողացավ ոչ միայն պարզաբանել իր դիրքորոշումը, այլև շարունակել զարգացնել Ռուսաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում:

Որոշ աղբյուրներ հաստատում են, որ այցի ընթացքում քննարկվել են նաև էներգետիկ հարցեր, մասնավորապես՝ համաշխարհային շուկաներ նավթի ու գազի մատակարարման երթուղիները: Սակայն ոչ մի համատեղ մամլո ասուլիսում այդ հարցերին անդրադարձ չի եղել: Ենթադրվում է, որ այցի ընթացքում Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, սակայն կողմերի կարծիքները մնացել են «կադրից դուրս»:

Բանակցությունները ցույց տվեցին, որ Բաքուն մտադիր է հետագայում էլ մանևրել Մոսկվայի և Արևմուտքի միջև՝ հստակ նախապատվություն չտալով ուկրաինական ճգնաժամի պատճառով սրված դիմակայության ոչ մի կողմին: Մոսկվայում շարունակում են հույս ունենալ՝ տեսնելու Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամների թվում՝ գրում է Kommersant-ը:

Երկկողմ համագործակցության կենտրոնում տնտեսությունն է: Անցած տարի ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 3.5 մլրդ դոլարը: Ռուսաստանում վստահ են՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարող են է՛լ ավելի արդյունավետ լինել, եթե Բաքվում մեծ հետաքրքրություն դրսևորեն Մոսկվայի ինտեգրացիոն նախագծերի հանդեպ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության, որին միանալու հարցի շուրջ հունիսի սկզբին Բաքվին մտածելու առաջարկ էր արել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:

Այդ գաղափարի իրականացումը (համենայնդեպս՝ տեսանելի ապագայում) քիչ հավանական է: Ադրբեջանում դժգոհ են Ղարաբաղյան հարցի լուծումը ԵՏՄ-ին միանալու հետ կապելու Հայաստանի մտադրությունից: Պարբերականն իր հերթին, անդրադառնալով Լավրովի երեկվա մամլո ասուլիսին, նշել է, որ արտգործնախարարը կոչ է արել Ղարաբաղյան խնդիրը չկապել եվրասիական ինտեգրման հետ: «Այդ գործընթացն ընթանում է պետությունների տարածքում, որոնք մտնում են Մաքսային միություն: Ղարաբաղն այդպիսի պետութուն չէ»,- հայտարարել է նախարարը, որից հետո ավելացրել. «Այն միջազգային բանակցությունների սուբյեկտ է»:

Մոսկվան ձգտում է Բաքվի աջակցությանը հասնել նաև մի շարք այլ հարցերի շուրջ, առաջին հերթին՝ ուկրաինական, սակայն առանց հաջողության: Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ բանաձևերի նախագծերի վերաբերյալ վերջերս ԵԽԽՎ-ում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած քվեարկությունների ժամանակ Բաքվի ներկայացուցիչները Ռուսաստանին ոչ մի անգամ չեն աջակցել:

Այդ տարաձայնությունների ֆոնին Բաքվի հետ մերձեցման ակնհայտ ձգտում է դրսևորում Արևմուտքը: Լավրովի այցից մի քանի օր առաջ Ադրբեջան էր այցելել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Իլհամ Ալիևի հետ նա պայմանավորվել է արագացնել արդիականացմանն ուղղված գործընկերության մասին նոր պայմանագրի նախապատրաստումն ու ստորագրումը: Բարոզուի խոսքով՝ փաստաթուղթը կստորագրվի Բրյուսելում՝ Ալիևի հաջորդ այցի ժամանակ:

ԵՄ-ն նույնպես չպետք է որևէ մեծ ակնկալիք ունենա Ադրբեջանից: Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրից: Ադրբեջանական ԱԳՆ-ի աղբյուրը Kommersant-ի հետ զրույցում հաստատել է, որ Բաքվում մտադիր են համագործակցել Բյուսելի հետ գործնական հարցերով, սակայն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման մասին խոսք չկա:

 

Պատրաստեց Աննա Անտոնյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում