Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Գևորգը «ժամանցի համար նախատեսված» ատրճանակով կրակել է նախկին կնոջ գլխին ու դեմքին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Լաչինյանի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 42-ամյա Գևորգ Լաչինյանը 2014 թվականի մարտի 13-ին, ժամը 17-ի սահմաններում Կապան քաղաքի Ձորք թաղամաս տանող ճանապարհահատվածի սկզբնամասում ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ՝ Կարինեի հետ:

Գևորգն օրինական կերպով իրեն ամրակցված օդաճնշիչ ատրճանակից մի քանի կրակոց է արձակել նախկին կնոջ դեմքի ու գլխի շրջաններին, ապա ատրճանակը ձեռքին, ձեռքով ու ոտքերով մի քանի հարված է հասցրել կնոջ դեմքին, գլխին, մարմնի տարբեր մասերին:

Տուժողի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Գևորգ Լաչինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Ընդհանուր իրավասության դատարանում Գևորգ Լաչինյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, որ Կարինեի հետ ամուսնացել է 2001 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են 2 երեխա՝ 9 և 2 տարեկան:

Ընտանեկան տարաձայնությունների պատճառով 2013 թվականին ամուսնալուծվել են:

Երեխաներին պահելու և դաստիարակելու շուրջ տարաձայնությունների պատճառով նախկին ամուսինների հարաբերությունները շարունակել են մնալ լարված:

Դեպքի օրը Գևորգը նախկին կնոջը հանդիպել է պատահաբար: Ցանկացել է խոսել կրտսեր որդու խնամքի վերաբերյալ:

Կարինեին առաջարկել է նստել իր մեքենան, բայց նա չի ցանկացել: Գևորգը նորից է առաջարկել: Կինը նորից է մերժել:

Գևորգը, դատաքննական ցուցմունքի համաձայն, զայրացել է, իջել մեքենայից, բռնել նախկին կնոջ մազերից, գլուխը կռացրել ներքև ու նրան ցավ պատճառելու նպատակով իրեն պատկանող օդամղիչ ատրճանակով կրակել է նրա գլխի կողքին:

Այդ ընթացքում Կարինեն անկանոն շարժումներ է արել՝ փորձելով ազատվել: Դրանից հետո Գևորգը մի քանի անգամ հարվածել է նախկին կնոջ դեմքին ու գլխին:

Դատարանում Գևորգը պնդել է, թե իր նպատակը եղել է նախկին կնոջը ցավ պատճառելը:

Տուժող կինը հայտնել է, որ դեպքի պահին, երբ նախկին ամուսինը կրակել է իր դեմքին ու գլխին, ինքը ցանկացել է ազատվել նրա ձեռքից, բայց չի կարողացել: Կրակելուց հետո Գևորգը ատրճանակով հարվածներ է հասցրել իր դեմքին ու մարմնի տարբեր մասերին:

Օդանճնշիչ ատրճանակի մետաղյա գնդակները ներկայացնելու վերաբերյալ արձանագրությամբ՝ վնասվածքաբան-օրթոպեդ Ասատրյանը ներկայացրել է երկու մետաղե գնդակ ու հայտնել է, որ դրանք հայտնաբերվել են տուժող կնոջ վերքերի առաջնային վիրաբուժական մշակման ժամանակ ու հանվել են նրա գլխի գանգաթաղի շրջանից, իսկ այտային շրջանից հանված մեկ գնդակը ընկել է վիրակապարանում ու կորել է:

Օդաճնշիչ ատրճանակը ներկայացրել է ինքը՝ Գևորգ Լաչինյանը: Դա ինքնալիցքավորվող ատրճանակ է, հրազեն կամ գազային զենք չի համարվում, ըստ դատաձգաբան փորձագետի՝ ատրճանակը «նախատեսված է ժամանցի համար»…

Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Լաչինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով՝ տուժողին դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար, ինչն առաջացրել է առողջության կարճատև քայքայում:

Դատարանը հաշվի է առել, որ Լաչինյանի խնամքին են մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխաները, ինչպես նաև այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար:

Տուժողը քաղաքացիական հայց չի հարուցել:

Գևորգ Լաչինյանը դատապարտվել է 60 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում