Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հայաստանին հրամայել են հեռու չգնալ

Մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովում Հայաստանին տրված մեկամսյա ժամկետն արդեն կիսվել է, մինչդեռ հայտնի չէ, թե ինչ ընթացքում են այն խնդիրները, որոնց համար էլ ժամկետը տրվել է: Հիշեցնենք, որ ժամկետը տրվել էր Հայաստանի սահմանների, ավելի ստույգ` Հայաստանի և Արցախի սահմանների խնդիրը լուծելու համար: Նազարբաևը՝ Ղազախստանի նախագահը, Աստանայում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմել է իրենց, որպեսզի Հայաստանին Եվրասիական միություն ընդունելիս անպայմանորեն նկատի ունենան ՄԱԿ-ի ճանաչած սահմանները:

Եվ ահա, այդ պայմանի ներկայացումից հետո Հայաստանին տրվեց խնդիրները լուծելու մեկամսյա ժամանակ: Անցել է արդեն կեսը, սակայն դատելով իրադարձությունների զարգացումից` ոչինչ տեղի չի ունենում: Այսինքն` առայժմ միայն հայտարարվում է, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև սահման չի կարող լինել, սահմանային կետ չի կարող լինել: Սա Երևանն է հայտարարում: Մյուսները լռում են: Այսինքն պարզ չէ՝ Հայաստանին պատրա՞ստ են ընդունել նման պնդումով, թե` ոչ: Տրամաբանությունը հուշում է, որ ընդունել չեն կարող, եթե Նազարբաևը հայտարարում է, որ Ալիևին չպետք է նեղացնեն: Հայաստանը ցույց է տվել, որ եթե չընդունեն, ինքն այդքան էլ չի նեղանա:

Հայաստանի համար խնդիրն այն է, որ այստեղ պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի վրա: Այսինքն` ոչ թե Հայաստանն է հրաժարվում անդամակցելուց, այլ Ռուսաստանը չի կարողանում Հայաստանի համար «անցավ» անդամակցում ապահովել: Եվ ուրեմն` Պուտինին դժվար կլինի մեղադրել Սերժ Սարգսյանին, որ Հայաստանը չի անդամակցում: Ավելին` Սերժ Սարգսյանն անցնող ամիսներին նույնիսկ այնքան արագ էր թռչում դեպի Եվրասական կամ Մաքսային, որ Պուտինն էր նույնիսկ զարմանում: Այնպես որ, Սերժ Սարգսյանին ներկայացնելու դիտողություններ կարծեք թե Պուտինի մոտ չկան այս կապակցությամբ: Ուրեմն` պետք է Ադրբեջանին համոզել, որ իր պահանջը հանի: Երևի Բաքվում Սերգեյ Լավրովը կփորձի այդ մասին խոսել Ալիևի հետ, տեսնել, թե Ադրբեջանն ինչ պայմանով կհանի այդ պահանջը:

Լավրովը Բաքու է մեկնում այսօր, իսկ մի քանի օր հետո պետք է Հայաստան գա: Ըստ ամենայնի, սա էլ, այսպես ասած, պահեստային տարբերակն է: Այսինքն` եթե չհաջողվի համոզել Ալիևին, երևի պետք է համոզել Սերժ Սարգսյանին, որ համաձայնի գոնե բանավոր-գրավոր կարգով ամրագրեն սահման Հայաստանի և Ղարաբաղի միջև` խոստանալով երևի, որ այդ ամենը իրականություն չի դառնա և թղթի վրա կմնա, այսինքն` անցակետի կամ մաքսակետի չի վերածվի: Մյուս կողմից` հայտնի չէ, թե ինչ կլինի Ալիևի հաջորդ պահանջը: Այսինքն` այսօր կմնա թղթի վրա, վաղը միգուցե Բաքուն կպահանջի թղթից անցնել գործի: Եվ կրկին Լավրովը կգա համոզելու, իսկ վերջում կգա Հայաստան պարտադրելու:

Այս մեխանիզմը բազմիցս եղել է, և վախ կա, որ կարող է կրկնվել, եթե հենց այս փուլում մերժում չտրվի: Սակայն ո՞վ մերժի, եթե Հայաստանում բոլորն են հայտնվել Ռուսաստանի կնիքի տակ՝ և՛ իշխանությունները, և՛ նրանց ընդդիմությունները: Եվ այս իրավիճակի համար պատասխաններ կարծեք թե իսկապես չկան՝ այն դեպքի համար, երբ Ռուսաստանը պնդում է Հայաստանի անդամակցությունը և այն, որ պետք է այդ անդամակցությունը լինի Ադրբեջանի պնդումների փաստաթղթային ամրագրումով: Ոչ մի կասկած չկա, որ դրա հաջորդ փուլը լինելու է արդեն փաստաթղթի գործնականացումը` հատկապես, որ Մոսկվան ակնհայտորեն մտադիր է բանակցային գործընթաց սկսել Ադրբեջանին Եվրասիական միություն ներքաշելու համար:

Ոչ մի կասկած, որ Լավրովի Բաքու կատարելիք այցի օրակարգում առաջնային հարցը հենց սա է, այսինքն` շոշափել տրամադրությունները, հասկանալ թեման բացելու հեռանկարները: Ադրբեջանը վերջին շրջանում մի քանի հայտարարություն է արել, իհարկե ոչ առաջին դեմքերի մակարդակով, որով Մոսկվային ցույց է տվել, որ մտադիր չէ Եվրասիական միության անդամ դառնալ: Սակայն դա, իհարկե, Լավրովի այցից առաջ գին բարձրացնելու նպատակ ուներ, այդ իսկ պատճառով էլ Բաքուն հայտարարություններն արել է ոչ առաջին դեմքերի մակարդակով: Այսինքն` Ադրբեջանը տեղ է թողել նոր հայտարարությունների համար: Եվ եթե այս գործընթացը սկսվի, ապա կասկածից վեր է, որ Ղարաբաղի հարցում անցակետի խնդիրը դառնալու է սրա օրակարգային թեմա: Եվ եթե այդ խնդիրն ամրագրված եղավ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթերում, ապա դա արդեն կարող է լուրջ խնդիրների առաջ դնել Հայաստանը:

Ահա այստեղ առաջանում է հարցը, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե Ռուսաստանը պնդի անդամակցության վրա: Հույսը մնում է այն, որ Մոսկվան Ադրբեջանի հետ խաղերի համար Հայաստանի անդամակցության հարցը կթողնի հետագային: Այդ դեպքում, սակայն, հույսը հարաբերական է, քանի որ Ղարաբաղի թեման ռուս-ադրբեջանական գործընթացում զերծ է մնալու ընդամենը Եվրասիական փաստաթղթային որևէ ամրագրումից, մինչդեռ այն չի դադարելու գոյություն ունենալ և հանդիսանալ Մոսկվայի ու Բաքվի պայմանավորվածությունների առարկա: Իսկ Հայաստանն այդ ամենի վրա ազդեցության որևէ լծակ չունի, ինչպես ցույց է տալիս Աստանայից հետո անցած կես ամիսը:

Այդ ժամանակահատվածից պարզ է դարձել մի բան, որ Հայաստանի իշխանություններին ժամանակ է տրվել ոչ թե ինչ-որ գործ անելու համար, այլ դռան մոտ սպասելու և հեռու չգնալու: Իսկ գործն անում են նրանք, ովքեր ժամանակը տվել են: Եվ ինչպես երևում է, Հայաստանը համբերատար սպասում է և ժամանակ անցկացնելու համար ինչ-որ 12 կետեր քննարկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում