Երեկ ազատ արձակված քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ Հարություն Ուռուտյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար էլ անակնկալ էր իր ազատման որոշումը։
Ըստ նրա՝ իշխանությունները նախկինում մերժել են վաղաժամկետ ազատ արձակումը, ուստի այս անգամը անակնկալ է եղել։
Ուռուտյանը նաև ասաց, որ իշխանություններն իրեն 3 տարի շարունակ պատանդ են պահել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։