Եվրոպական վեհաժողովի սոցիալիստների խմբավորման նոր կազմի առաջնորդ է ընտրվել Մարտին Շուլցը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Եվրախորհրդարանի քաղաքական խմբի` ազդեցությամբ և թվով երկրորդ ներկայացուցչին:
Նրա խոսքերով` այսպիսով, Շուլցն այլևս չի հավակնում Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնին և ԵՄ երկրների առաջնորդներին կոչ է անում այդ պաշտոնին նշանակել Եվրոպական ժողովրդական կուսակցության թեկնածու Ժան-Քլոդ Յունքերին: