Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Ապագայի անկարողությունը և խրախճանքը տաճարներում

Հայաստանում աղմկոտ նոր իրողություն է ի հայտ եկել՝ մշակութային տաճարների տրամադրումն, այսպես ասած, կորպորատիվների համար: Մի քանի օր առաջ համացանցում աղմուկ էր բարձրացրել Զվարթնոց տաճարի հետ տեղի ունեցածը, երբ տաճարը փակել էին զբոսաշրջիկների, այցելուների առաջ, քանի որ այնտեղ ինչ-որ կազմակերպություն վարձակալել է տարածքը կորպորատիվ միջոցառման համար: Իսկ հետո համացանցում հայտնվեցին լուսանկարներ, թե ինչպես են կիսամերկ մարդիկ շրջում Զվարթնոցի տարածքում և ինչ-որ գործով են զբաղված:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ կորպորատիվի համար վարձվել է Գառնիի տաճարը: Վարձողն էլ եղել է Հայաստանի Կենտրոնական բանկը, որը բանկիրների միջազգային ինչ-որ հավաք է անցկացրել և խորոված մատուցել նրանց: Հերթը երևի խաշինը կլինի, որը կարելի է տալ, ասենք, Ամբերդում՝ Արագածի գագաթին ավելի մոտ, հատկապես որ Արագածի գագաթն էլ Հայաստանում վաղուց է խաշանոց դարձել: Այսինքն` Հայաստանի գիտական պոտենցիալի գագաթներից մեկը՝ բառի բուն և պատկերավոր իմաստով, քանի որ Արագածում կային ֆիզիկայի և գիտական այլ կենտրոններ, այսօր հասարակությանն ավելի շատ որպես խաշանոց է հայտնի:

Ինչո՞վ են պակաս Զվարթնոցը, Գառնին և մյուս մշակութային, պատմաճարտարապետական կոթողները: Ոչնչով: Նրանք անիմաստ մնում են, մինչդեռ կարելի է փող աշխատել: Եվ սկսել են աշխատել: Ասում են, որ աշխարհում նման պրակտիկա կա նաև այլ, ավելի զարգացած երկրներում: Միգուցե և կա, չենք բացառում, սակայն խնդիրը ոչ այնքան նախադեպի առկայությունն է, ինչքան այն ձևն ու բովանդակությունը, այն փիլիսոփայությունը, որ դրվում է այս երևույթի մեջ Հայաստանում: Իսկ Հայաստանում փիլիսոփայությունը փող աշխատելն է, այսինքն` այն նշանաբանը, որ իշխող համակարգը ներդրել և հետևողականորեն տարածում է Հայաստանում՝ աշխատեք, եթե կարող եք, բաշարեք ու արեք և ոչ մեկի արածին ոչինչ մի ասեք:

Այսինքն` արժեք է դառնում ամեն ինչից գումար աշխատելը, և սա դեռ ամբողջը չէ՝ գումար աշխատել չկարողանալը դառնում է անարժանապատվության, նվաստացման պես մի բան: Ահա այն առանցքային փիլիսոփայությունը, որ Հայաստանի իշխող համակարգը այսօր ներդրել է Հայաստանում և առաջ է տանում, ու նաև տանում է հետ դեպի պատմություն: Այսինքն` փողի փիլիսոփայությունը, փող աշխատելու, բաշարելու փիլիսոփայությունը ամրապնդվում է նաև պատմամշակութային հիմքով, աուրայով, անցյալով:

Եվ այս հարցում, իհարկե, իշխող համակարգը ունի, այսպես ասած, պատմական հիմքեր` այն իմաստով, որ հեթանոսական տաճարները դարեր առաջ եղել են նաև խնջույքների, գինարբուքների և օրգիաների հավաքատեղիներ: Այնպես որ, իշխանությունները ընդամենը պատմությունն են վերականգնում իրենց վայելքների համար` անկարող լինելով որևէ ապագա կառուցել Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում