Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Սերժ Սարգսյանը հակասել է իրեն ու պաշտոնական վիճակագրությանը

«Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել:

1. Սերժ Սարգսյանն ասել էր, թե չի կարծում, որ Մաքսային միության (ՄՄ) անդամ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը միանա ՄՄ-ին: «Չեմ կիսում այն կարծիքը, որ ՄՄ անդամ երկրները չեն ցանկանում, որպեսզի Հայաստանը միանա Մաքսային միությանը»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը`

Մինչդեռ մոտ մեկ տարի առաջ նույն Ս. Սարգսյանը հակառակն էր ասում: «Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող, չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին»,- ասել էր Սերժ Սարգսյանը 2013-ի մարտի 18-ին:

2. Սերժ Սարգսյանն ասում է, թե ՄՄ-ին անդամակցությունից Հայաստանը կշահի տնտեսապես: Որպես դրա հիմնավորում հիշատակում է սահմանին գազի 189 դոլար/1000 խմ գինը: Այստեղ, սակայն, նկատենք, որ Հայաստանի համար սահմանի վրա այդպիսի ֆիքսված՝ 189 դոլար/1000 խմ գին գոյություն չունի: Հայաստանի գինը կապված է Ռուսաստանի ներքին գնի հետ, որը Ռուսաստանն արդեն իսկ կարող է բարձրացնել: Ավելին` վերջնական սպառողի համար որևէ նշանակություն չունի՝ ինչ գին է սահմանի վրա գրում «Գազպրոմը»: Կարելի է գրել նաև, ասենք, 0 դրամ: Կարևորը վերջնական գինն է, որը նույն «Գազպրոմը» բավականին թանկ է սահմանում:

3. Սերժ Սարգսյանն ասում է, թե զգայուն ապրանքների դեպքում Հայաստանին անցումային ժամկետ է տրվելու՝ մաքսային դրույքաչափերը բարձրացնելու համար: Նա բերում է ավտոմեքենաների օրինակը՝ ասելով, թե արդեն պայմանավորվածություն կա, որ երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծման դրույքաչափերը կբարձրանան միայն 5-7 տարի հետո: Նկատենք, սակայն, որ բարձրացումը մնում է բարձրացում, և 5-7 տարին կամ 1-2 տարին այս իմաստով մեծ նշանակություն չունեն: Եթե երկրորդ դեպքում գնաճն անսպասելի է ու միանգամից, ապա առաջին դեպքում դա բաշխվում է տարիների վրա, սակայն, միևնույն է, դարձյալ գնաճ է: Այսինքն՝ այս իմաստով ՄՄ-ն չի դադարում տնտեսապես վնասակար լինելուց՝ անկախ նրանից՝ մե՞կ, թե՞ 5 տարում կբարձրացնի մեր ներքին գները:

4. Սերժ Սարգսյանն ասում է` կան մի քանի չափանիշներ, որոնց հիման վրա կարելի է գնահատել կառավարությունների աշխատանքը: «Մեկը կայուն տնտեսական աճն է, մյուսը՝ գների նկատմամբ աշխատավարձի ավելի բարձր աճն է, երրորդը՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը: «Եվ եթե այս տեսակետից ենք նայում, մենք վերջին 3-4 տարիներին իրոք ունեցել ենք ձեռքբերումներ»,- ասում է Սերժ Սարգսյանը:

Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանն այստեղ էլ ճիշտ չէ: Կայուն տնտեսական աճ (կամ՝ նույն Ս. Սարգսյանի կողմից անցած տարի հայտարարված առնվազն 7 տոկոս տնտեսական աճ) Հայաստանում չի եղել վերջին 3-4 տարիներին: 2010-ին տնտեսական աճը եղել է 2.2%, 2011-ին՝ 4.7%, 2012-ին՝ 7.2%, իսկ 2013-ին՝ 3.5%: Այս տարի ևս տնտեսական աճը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, չի գերազանցի 4%-ը: Ընդ որում՝ ՀՆԱ մեծությամբ մենք դեռ չենք հասել 2008թ. մակարդակին:

Ինչ վերաբերում է աշխատավարձի նկատմամբ գնաճի առաջանցիկ տեմպերին, ապա այստեղ ևս Ս. Սարգսյանը սխալվում է, քանի որ գները աշխատավարձից շատ են աճել 2010-ին և 2011-ին, և միայն 2012-ին են ավելի քիչ աճել: 2013-ին աշխատավարձի հաշվարկի մեջ մեթոդաբանական փոփոխություններ են արվել և մտցվել են զինծառայողներին տրվող գումարները ևս, որի արդյունքում աշխատավարձն ավելի բարձր է աճել գներից, սակայն տարբերությունը մեծ չէ:

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության տեսակետից ևս լուրջ առաջընթաց չկա, քանի որ այդ ցուցանիշն աճել է հիմնականում սոցիալական ապահովության վճարները հանելու և դրանք եկամտային հարկի մեջ մտցնելու պատճառով:

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում տնտեսական թեմաներով խոսելիս հակասել է կա՛մ իրեն, կա՛մ այն փաստերին ու թվերին, որոնք արձանագրել են պաշտոնական կառույցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում