ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհդիևը, APA գործակալության հաղորդմամբ, դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակով, որում ասվում է, թե ադրբեջանցիները չեն կասկածում, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ագրեսիայի ժամանակ իրականացված Խոջալուի «ցեղասպանությունը» և այլ ծանր հանցագործությունները անպատիժ չեն մնա:
Այս նախաձեռնությամբ Ադրբեջանը հանդես է եկել իբրև հակաքայլ` ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի կողմից փետրվարի 28-ին ներկայացված Բաքվի և Սումգայիթի դեպքերը դատապարտող նամակի: