Trend-ի հաղորդմամբ, Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրին հավատում է անվտանգության հարցերի շուրջ Ադրբեջանի հետ կենդանի երկխոսությանը և պլանավորում է Բաքվում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ:
«ՆԱՏՕ-ին և Ադրբեջանին ընդհանուր շահերի լայն շրջանակ է միավորում: Ես հավատում եմ անվտանգության հարցերի շուրջ Ադրբեջանի հետ կենդանի երկխոսությանը` հաշվի առնելով քաղաքական մերձեցման բարձր տեմպերը»,- ասել է Ապատուրին:
Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի առաջին այցելությունն Ադրբեջան տեղի կունենա հունիսին: Նախկինում այս այցելությունը պլանավորված էր մարտ ամսին, սակայն չիրականացավ տեխնիկակակն պատճառներով:
Հիշեցնենք, որ Ապպատուրին այս պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա նոյեմբերից: