France-Presse գործակալության փոխանցմամբ, ոստիկանությունը ցրել է մի խնջույք, որի կազմակերպիչներից մեկը եղել է Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի որդին: Ոստիկաններին կանչել էին հարեւանները, եւ պարզվել էր, որ առանձնատներից մեկում հավաքվել է 100-200 երիտասարդ: Նրանց մեջ եղել են անչափահասներ, իսկ խնջույքին մատուցվել են ոգելից խմիչքներ: Խնջույքը նվիրված է եղել ԱՄՆ-ում ավանդաբար նշվող Հալոուինի տոնին:
Պարզվել է նաեւ, որ կազմակերպիչների մեջ է եղել նաեւ Կալիֆոռնիայի նահանգապետի 17-ամյա որդին` Պատրիկ Շվարցենեգերը: Նահանգապետի մամուլի ծառայությունն այս տեղեկատվությունը դեռ չի մեկնաբանում: