Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Միասնական քննչական պետի պաշտոնում Աղվան Հովսեփյանը մրցակիցներ ունի

Սերժ Սարգսյանը հունիսի 10-ին ստորագրել է «Քննչական կոմիտեի մասին» օրենքը, այն շուտով կհրապարակվի կառավարության տեղեկագրում և ուժի մեջ կմտնի: Այսինքն` երկար ձգձգումներից հետո Միասնական քննչական կոմիտեն ի վերջո կստեղծվի:

Հիշեցնենք, որ այն ստեղծելու մասին կարգադրությունը Ս. Սարգսյանը ստորագրել էր դեռևս անցած տարվա սեպտեմբերին: Սակայն դրա իրավական ապահովման հիմքը հանդիսացող օրենսդրական փաթեթը բավականին ուշ ներկայացվեց Ազգային ժողով, ներկայացվելուց հետո էլ երկար ժամանակ քննարկման չէր դրվում: Եվ այդ ընթացքում կարծիքներ էին շրջանառվում, թե հատուկ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար նախաձեռնված այս կառույցն այնքան էլ հրատապ չէ իշխանությունների համար, և որ դրա ստեղծումը կարող է ձգձգվել: Բայց ահա օրենքն ընդունված է, այն շուտով կգործի, իսկ մինչ այդ կառույցի համար Արաբկիր համայնքում շենք և այն վերանորոգելու համար կլորիկ գումար է հատկացվել: Իսկ երբ օրենքն ուժի մեջ մտնի, կնշանակվի այդ կառույցի ղեկավարը, որն էլ իր հերթին կառավարության հաստատմանը կներկայացնի այդ գերատեսչության կառուցվածքը, այնուհետև կընդունի իր տեղակալներին ու մյուս բոլոր աշխատակիցներին: Եվ այդպիսով Միասնական քննչական կոմիտեն շուտով գրավոր վիճակից դուրս կգա և կդառնա իրականություն:

Ինչպես հայտնի է, Միասնական քննչական կոմիտեն կազմավորվելու է Պաշտպանության նախարարության և Ոստիկանության քննչական կառույցների միավորման արդյունքում: Այսինքն` այս գերատեսչությունների քննչական բաժինները կտեղափոխվեն նորաստեղծ կառույց: Ամենայն հավանականությամբ կտեղափոխվեն նաև այդ բաժինների ղեկավարները: Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը իր մոտ 500 աշխատակազմով նույնպես կանցնի Միասնական քննչականի կազմ: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մինչև սեպտեմբեր ամիսը այս նոր մարմինը կազմավորված կլինի:

Ու թեև այդ կառույցը դեռ չի կազմավորվել, իրավապահ կամ քննչական համակարգում բազմաթիվ մտահոգություններ են շրջում դրա շուրջ: Օրինակ` այնքան էլ միանշանակ չէ, որ Ա. Հովսեփյանն է նշանակվելու դրա ղեկավարը: Ասում են` այդ պաշտոնի համար պայքարում է նաև գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանը, ում թեկնածությունը հովանավորում է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նշենք, որ այս կառույցի ստեղծումից հետո հանցագործությունների բացահայտման շղթայում ոստիկանությունը դառնում է, այսպես ասած, բռնող մարմինը, որն իր հավաքած նյութերը փոխանցելու է Միասնական քննչական կոմիտե: Այս մարմինն իրականացնելու է նախաքննությունը և գործն ուղարկելու է գլխավոր դատախազություն, ապա գործը դատախազության եզրակացությամբ մտնելու է դատարան, և սկսվելու է դատաքննության փուլը: Իսկ մինչ այդ գլխավոր դատախազությունը պահպանելու է իր վերահսկողական գործառույթը այդ գործերը ոստիկանությունում և Միասնական քննչական կոմիտեում գտնվելու փուլերի վրա:

Սակայն այսօր արդեն հարց է առաջանում, որ այս կառույցները հանցագործությունը բացահայտելու նպատակով միմյանց հետ համագործակցելու փոխարեն կսկսեն հակադրվել միմյանց: Օրինակ` ոստիկանությունը, որը հանցագործությունների դեպքում հանդիսանում է բռնող կառույցը, կոռուպցիոն գործարքների կամ այլ նպատակների արդյունքում կարող է գործը պարտակել և չփոխանցել քննչական կոմիտե: Այս մտահոգությունների հետ համաձայն չէ Գ. Համբարձումյանը: «Ձեր պատկերացումը չի համապատասխանում իրականությանը: Եթե ոստիկանության մի աշխատակից նման քայլի դիմի, հանրապետությունը փոքր է, անմիջապես հայտնի է դառնում վերադաս մարմնին: Ես ձեզ հավատացնում եմ, վերադաս օղակը չի հովանավորում կամ կոծկում ստորադաս օղակների կատարած որևէ կոռուպցիոն քայլ: Տասնյակներով փաստեր կան, որ հենց ոստիկանությունն է իր աշխատակիցներին մերկացրել և ուղարկել ՀՔԾ: Ոստիկանության ղեկավարությանը առավել ևս այսօր երբեք ձեռք չի տալիս աշխատակիցների կողմից կատարված որևէ չարաշահում կոծկել կամ հովանավորել»,- ասաց նա:

Իսկ արդյոք գլխավոր դատախազությունը հսկողություն իրականացնելով կոմիտեում քննվող գործերի վրա՝ այդպիսով չի՞ ղեկավարի այդ կառույցը, թեև այն ստեղծվում է անկախ լինելու սկզբունքով: «Եթե քննչականի թույլ պետ եղավ, ով ասես՝ կղեկավարի: Դա արդեն մարդկային հարաբերությունների ոլորտն է, մարդու սկզբունքայնությունը, համարձակությունը, պատկերացումները և այլն: Դրանք այս փոփոխությունների հետ ընդհանրապես կապ չունեն»,- ասաց Գ. Համբարձումյանը:

Նա կարծում է, որ հակառակը` Ոստիկանություն-Միասնական քննչական կոմիտե-Գլխավոր դատախազություն շղթայում կստեղծվի հակակշիռների և զսպումների մեխանիզմ: «Եթե քննչական ապարատի, ոստիկանության, դատախազության ղեկավարները ուժեղ են լինում, ամեն մեկը ղեկավարում է օրենքով իրեն պահված լիազորությունների չափ, եթե շատ խանդոտ են վերաբերվում, իրենց լիազորությունների մեջ մտնում են ուրիշ ծառայության ղեկավարներ, այդ դեպքում արդեն լիարժեք կերպով կգործի հակակշիռների մեխանիզմը, որպեսզի մեկը իր կամքը չթելադրի մյուսին»,- պատասխանեց նա:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, սակայն, գտնում է, որ գործի բացահայտման ցանկացած փուլում չարաշահումների հնարավորություն միշտ էլ կա: Սակայն, նրա խոսքերով, ոստիկանության և քննչական կոմիտեի վրա դատախազության հսկողությունն այնքան ուշադիր պիտի լինի, որ ոչ մի հանցագործություն չմնա չգրանցված, գրանցվածն իր ընթացքը ստանա, մտնի քննչական կոմիտե, հետո դատախազություն և դատախազության եզրակացությամբ՝ դատարան: Իսկ մեր երկրում ընդունված է համարել, որ գլխավոր դատախազությունը դատարաններում որոշում է դատաքննության ընթացքը: Այսինքն` մեղադրական ինչ եզրակացությամբ գործն ուղարկեց դատարան, դատարանը արդար դատաքննություն իրականացնելու փոխարեն ընդամենը հաստատում է դատախազության մեղադրանքը: Պ. Օհանյանը կարծում է, որ այս գործելաոճը կպահպանվի նաև ապագայում: «Կարծում եմ` ոչինչ չի փոխվի, եթե փոխվի էլ քննչական նոր կառույցն ավելի ուժեղ է լինելու: Եվ ինչքան ուժեղ՝ այնքան սարսափ, ինչքան սարսափ՝ այդքան վախ մյուս կողմում՝ դատարաններում: Դատարանների համարձակությունը կնվազի: Մեզանում հիվանդագին, ցավոտ են ընկալվում արդարացման դատավճիռները»,- ասաց Պ. Օհանյանը:

Սակայն առայժմ հանցագործությունները բացահայտելուն կոչված հին և նոր մարմինները արդարության, արդարադատության, ինչպես նաև միմյանց նկատմամբ զսպումների մեխանիզմ ստեղծելու որևէ հույս չեն ներշնչում: Հակառակը` ամենայն հավանականությամբ գործերը քննելու պրոցեսում վերը նշված մարմինները կփորձեն գերակայող դառնալ մյուսի նկատմամբ: Եվ ինչպես Գ. Համբարձումյանն է ասում, այս դեպքում ամեն ինչ կախված է կառույցի ղեկավարներից, թե նրանցից ով ավելի ուժեղ, ազդեցիկ կգտնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում