Tuesday, 16 04 2024
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի

Ինչո՞վ է տարբեր հայաստանցին

Բրազիլիայում շարունակվում են այդ երկրում Աշխարհի առաջնության անցկացման դեմ բողոքի ակցիաները: Բրազիլացիները բողոքում են աշխարհի խաղերի անցկացման նպատակով պետության կատարած ահռելի ներդրումների դեմ: Ակցիաներն արդեն մեծ աղմուկ են հանել երկրի ողջ տարածքում:

Երբ մենք Հայաստանի հետ համեմատում ենք այն երկրների սոցիալական վիճակը, որտեղ սովորաբար տեղի է ունենում և թափ է հավաքում շարժումը, ապա տեսնում ենք, որ այդ համեմատությունն ամենևին Հայաստանի սոցիալական վիճակի օգտին չէ, բայց նաև արձանագրում ենք, որ Հայաստանում սոցիալական բողոքի որևէ լուրջ շարժում այդպես էլ չի ձևավորվում: Հայաստանում սոցիալական բողոք է հասունանում միայն, այսպես ասած, խմբակ առ խմբակ, երբ մի որևէ կոնկրետ մասնագիտության կամ ոլորտի տեր մարդկանց շահը ոտնահարվում է:

Իսկ ավելի լայն հարցադրումներով սոցիալական բողոք Հայաստանում չի ձևավորվում, մինչդեռ դրա հիմքերն այստեղ շատ ավելին են, քան Ամերիկայում և Եվրոպայում: Ինչո՞ւ: Մեր հասարակությունն ավելի վախկո՞տ է, ավելի ալարկո՞տ է, ավելի անտարբե՞ր է և գերադասում է անհատական «ավանդական» հարմարվողականության ճանապարհներո՞վ լուծել իր սոցիալական խնդիրները: Սրանցից ո՞րն է մեր հասարակության իներտության պատճառը, թե՞ կան այլ պատճառներ: Եթե պատճառ համարենք քաղաքական առաջնորդող որևէ ուժի չվստահելը, ապա այս դեպքում ակնհայտ է, որ օրինակ Ամերիկայում և Եվրոպայում սոցիալական բողոքները ամենևին էլ քաղաքական ուժերը չէ, որ առաջնորդում են: Այնպես որ, իրական և մեծ սոցիալական բողոքի համար քաղաքական ուժի առաջնորդությունն ամենևին էլ պարտադիր պայման չէ, եթե չասենք, որ նույնիսկ խանգարող պայման է:

Իսկ գուցե Հայաստանում սոցիալական բողոքի մեծ շարժման բացակայության պատճառն այն է, որ երկրում բնակչության թվաքանակը քիչ է, և իշխանությանը հեշտ է լինում իրավիճակը զերծ պահել այն կրիտիկական կետից, որից այն կողմ հայտնվելով՝ մարդը սոցիալական արդարության պահանջով դուրս է գալիս փողոց: Իսկ, օրինակ, բնակչության ավելի մեծ զանգված ունեցող երկրներում կրիտիկական մասսան համեմատաբար ցածր տոկոս կազմելով՝ իրականում զուտ թվային առումով բավական շատ է ստացվում, և փողոցում առաջանում է անհրաժեշտ էֆեկտը: Միգուցե Հայաստանի ժողովրդի, այսպես ասած, լռության պատճառը նաև պատմահոգեբանակա՞ն խորքեր ունի: Անկասկած, պատճառը ամենևին մեկը չէ:

Բայց պատճառների համախումբը հաստատ ունի լուրջ ուսումնասիրության կարիք, որովհետև ակնհայտ է, որ սոցիալական այդ հանդուրժողականությունն արդեն երկրին զրկում է իմունային համակարգից և նեքին դեգրադացիոն գործընթացների դիմացից հանում բոլոր հնարավոր և կարևոր հասարակական արգելապատնեշները: Իսկ առավել վտանգավոր հետևանքն այն է, որ այդ խնդրի գոյությունը արտագաղթ խթանող պատճառներից մեկն է, երբ մարդը փողոց է դուրս գալիս, բայց օդանավակայան գնալու համար: Այսինքն, սա ևս մի կարևոր խնդիր է, որ դրված է Հայաստանի առջև, և որը պահանջում է ուսումնասիրություն՝ լուծման կամ հաղթահարման հնարավոր տարբերակներ մշակելու համար: Այլապես այդ խնդրի գոյությունից երկրում օգտվում է ընդամենն իշխանական ցինիզմը՝ ստանալով գեներացիայի պարարտ միջավայր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում