Thursday, 06 10 2022
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Գարեգին Խաչատրյանը
Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
13:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:40
Պրահայում մեկնարկել է Ալիև-Միշել հանդիպումը
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Պրահա
7 մարզերի համայնքների բարեկարգման աշխատանքների համար՝ 500 մլն․ դրամ
13:23
Ուկրաինան շարունակում է հակահարձակումը Խերսոնի ու Լուգանսկի ուղղությամբ
ԱԺ-ն այսօր ԲԴԽ նոր անդամներ կընտրի․Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Կարեն Անդրեասյանի կենսագրությունը
ԱԺ նախագահը Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը
Ձեր հակասություննե՞րն են ավելի կարևոր, թե՞ այս պետության լինել – չլինելը
Կառավարությունը հաստատեց ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը
Պարոն վարչապետ, վեր կաց գնա ինքդ տես՝ դիրքերում խնդիր կա՞, թե՞ ոչ
12:42
15 մարդ է զոհվել Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտարկվելու հետեւանքով
Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, սա հնարավորություն է իմ երազանքին մոտենալու
Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը Պրահայում կօգնի հարաբերությունների կարգավորմանը
Լուրերի օրվա թողարկում 12:30
Ոստիկանները բացահայտել են հանցագործության 47 դեպք
Ի՞նչ հետազոտություններ են անցնում վիրավոր զինծառայողները․ պարզաբանում է նախարարը
12:23
Իրանը հերքում է ռազմական դրոնների մատակարարումը Ռուսաստանին
«Խնդրում եմ՝ մեզ հետ եղեք, օգնեք մեզ»․ Այսօր՝ «Հանրապետականում»․․․
12:10
Թեհրանի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցները հարվածել են Արեւմուտքին. Իրանի նավթի փոխնախարար
Արցախի կենսական հրամայականը
Եվրախորհրդարանի պատգամավորը Հայաստանի աջակցության ակցիա է արել
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ պատգամավորներ բարձրաձայնել են Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին
Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 6, 2022
Վարչապետը մեկնում է Պրահա
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 6, 2022
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածում ասֆալտապատումն ավարտվել է
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 6, 2022

Ոչ թե խորամանկություն, այլ մանր ժուլիկություն

Կառավարությունը երեկ, առանց լրագրողներին նախապես տեղեկացնելու, արտահերթ նիստ է արել ու ընդունել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:

Թեև կառավարության լրատվության ծառայությունից մեզ պատասխանում էին, որ փաթեթը մինչև օրվա վերջ տեղադրվելու է egov.am կայքում, սակայն այդպես էլ այն չտեղադրվեց: Փաթեթը չկա նաև ԱԺ կայքում: Այնուամենայնիվ, մեր ձեռքի տակ է փաթեթի աշխատանքային տարբերակը (ոչ վերջնականը), որտեղ ներկայացված են փոփոխությունների հիմնական սկզբունքները: Դրանք են`

1. Կենսաթոշակային կուտակային համակարգ, Հայաստանում, այնուամենայնիվ գործելու է: Այսինքն` աշխատողների համար լինելու են անհատական հաշիվներ, որոնց վրա գումարներ են փոխանցվելու, և որոնք ինչ-որ ժամանակ հետո կենսաթոշակի տեսքով տրվելու են քաղաքացիներին:

2. Այս համակարգին մասնակցությունը պարտադիր է լինելու 1974թ. հետո ծնված բոլոր պետական աշխատողների համար և 1996թ. հունվարի 1-ին ծնվածների համար, ովքեր նոր են մուտք գործում աշխատաշուկա: Իսկ 1974թ. հետո ծնված մասնավոր հատվածի աշխատողների համար համակարգին միանալը, ըստ էության, պարտադիր է դառնալու 2017 թվականից: «Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով»,- ասված է կառավարության տարածած հակիրճ հաղորդագրությունում:

Պետական ծառայողների պահով կառավարությունը փոքրիկ խորամանկություն է արել: Պարտադիր բաղադրիչի գործարկումը հուլիսի 1 տեղափոխելով` կառավարությունն այնպես է անում, որ պետական աշխատողները «մաքուր» աշխատավարձի կորուստ չունենան, քանի որ հուլիսի 1-ից նրանց աշխատավարձը բարձրանալու է: Այսինքն` 5% վճարը կպահվի բարձրացված աշխատավարձից, որի արդյունքում աշխատավարձի «մաքուր» բարձրացվող չափը ավելի քիչ կլինի:

3. 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված «պարտադիր վճար» հասկացությունը փոխարինվում է «պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով» հասկացությամբ: Այսինքն` մասնավոր հատվածում աշխատող քաղաքացիները ոչ թե իրենց հասանելիք աշխատավարձից կկատարեն 5% վճարում, այլ այդ 5%-ը կվճարի նրանց գործատուն: Մասնավոր հատվածի այս կատեգորիայի աշխատողների տնօրինվող եկամուտը, համաձայն այս նոր փաթեթի, չպետք է նվազի: «Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում: Այսինքն` 5%-ի բեռը աշխատողի վրայից հանվում ու դրվում է գործատուի վրա. գործատուները առաջիկա 3 տարիներին ստիպված են լինելու տվյալ աշխատողի վրա ավելի շատ «ծախս» կատարել:

Երեք տարվա այս «կամավորության» ժամանակահատվածը սահմանելով` նման փոփոխություն անելը չափազանց խորամանկ քայլ է: Բանն այն է, որ 3 տարում մասնավոր հատվածը հիմնականում բարձրացնում է աշխատավարձերը: Այժմ գործատուին ասվում է, որ նա պարտավոր է ավելացնել աշխատողի վրա կատարվող ծախսը, մի բան, որ 3 տարի տևող ժամանակահատվածում գործատուն սովորաբար անում է: Բայց եթե նախկինում այդ բարձրացումը գնում էր աշխատողի եկամտի ավելացմանը, ապա այժմ գործատուն, ըստ էության, կարող է չբարձրացնել աշխատողի «մաքուր» աշխատավարձը` լրացուցիչ ծախս կատարելով «նպատակային սոցիալական վճարի» տեսքով (որը հետո կգնա աշխատողի անհատական հաշվին): Սա մի տարբերակ է, որը գործատուի համար մեծ ծանրաբեռնվածություն չի առաջացնում, քանի որ ծախսերի տեսակետից նրա համար միևնույն է` առաջիկա 3 տարում կավելացնի «մաքուր» աշխատավա՞րձը, թե՞ այդ գումարը կտա պետական բյուջեին: Իսկ աշխատողն էլ այս պահին իր տնօրինվող եկամտի կորուստ չի ունենա, թեև առաջիկա 3 տարում կա՛մ նրա աշխատավարձը չի բարձրանա, կա՛մ էլ ավելի քիչ կբարձրանա (համեմատ այն բարձրացման, որ կլիներ, եթե չգործարկվեր այս համակարգը): Բոլոր դեպքերում հոգեբանական այս խորամանկությամբ կառավարությունը հույս ունի մեղմել համակարգի նկատմամբ դժգոհությունը:

4. Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:

Սրանք էին այն հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա փորձ է արվելու գործարկել կենսաթոշակային կուտակային համակարգը: Դրանք, ըստ էության, հոգեբանական բնույթի, իսկ ֆինանսական տեսակետից` կոսմետիկ նշանակության փոփոխություններ են: Հոգեբանական բնույթի փոփոխություններով կառավարությունը հույս ունի նվազեցնել հանրության դժգոհությունը (ասելով` ձեր եկամուտը չի նվազի): Իսկ ֆինանսական բնույթի կոսմետիկ փոփոխությունները աննշան չափով կնվազեցնեն դեպի կուտակային համակարգ ուղղվող գումարների այն ծավալը, որ նախատեսվում էր այս տարվա հունվարի 1-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում