Tuesday, 16 04 2024
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին

Մարտի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկաս` նշելով, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նրա նախագահության օրոք ԵԱՀԿ-ն կշարունակի իր ջանքերը ներդնել խաղաղության եւ միջազգային անվտանգության ամրապնդման, ժողովրդավարության զարգացման եւ օրենքի գերակայության գործում: Նա նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւ կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործընթացում: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր դեր է ստանձնել միջազգային հարաբերությունների արդի կառուցվածքում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ անդամ երկրներում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ի կողմից անաչառ դիտորդական առաքելության իրականացումը: ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարևորում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը եւ գոհունակությամբ փաստեց որ այն լավ հիմքերի վրա է դրված, ինչը տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները: Նա բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջեւ կնքված Համագործակցության հուշագիրը, որն արդեն հաջողությամբ իրականացվում է տարբեր բնագավառներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Աուդրոնիուս Աժուբալիսը նշեց, որ միշտ առիթը օգտագործում է հանդիպել նախկին գործընկերների հետ, քանի որ խորհրդարանն է այն հիմքը, որը հնարավորություն է տալիս ժողովրդավարական պետությունների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու համար: Նա գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանը բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել դատաիրավական համակարգում, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներում: Նա անհրաժեշտ համարեց համագործակցության շարունակականությունը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների հետ եւ կարեւորեց 2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բարեփոխված ընտրական օրենսգրքի ընդունումը:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ ՀՀ ընտրական օրենսգրքի, ՙԺողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին՚, ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի՚ մասին օրենքներում առաջարկվող փոփոխություններին:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ: Նրա համոզմամբ ԵԽԽՎ ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծումը կխոչընդոտի խաղաղ կարգավորման գործընթացին: ՙՀայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: Կողմերը պետք է զերծ մնան որևէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն և խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին՚,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: ԱԺ նախագահի համոզմամբ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Նա հույս հայտնեց, որ Լիտվան որպես ԵԱՀԿ նախագահող երկիր քայլեր կձեռնարկի միջազգային կառույցներում, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունները եւ ապակառուցողական քարոզչությունը չեզոքացնելու ուղղությամբ:

ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորաման գործընթացում դրական տեղաշարժ է նկատում: Նրա համոզմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պետք է միակը լինի խաղաղ կարգավորման գործընթացում: Նա մտահոգություն արտահայտեց շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ եւ իր ծավակցությունը հայտնեց երեկվա ողբերգական դեպքի կապակցությամբ: ՙՄենք պետք է աջակցնեք շփման գծում հրամանատարների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման, դիպուկահարների հեռացման գործում, ինչը մեծապես կնպաստի լարվածության թուլացմանը՚,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում