Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Բուդաղյանների փաստաբանը միջնորդելու է, որ Սուրիկ Խաչատրյանը դատարանում հարցաքննվի

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 19-ին տեղի կունենա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսմեկյան դեպքերի գործով առաջին դատական նիստը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ նույն գործով երկու դատավարություններ են նախատեսված, մեկն` Արաբկիրի դատարանում, մյուսը` Կապանում. Արաբկիրում քննվում են փաստաբանի բողոքները` կապված Տիգրանի և Զարզանդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումների հետ, իսկ Կապանի դատավարությունը կլինի` ըստ Արտակ Բուդաղյանի դեմ առաջադրված մեղադրանքի:

Առաջին դատական նիստում վկաների հարցաքննության հավանականությունը փաստաբանը չբացառեց, նշեց, որ դատարանի մոտեցումից է կախված: «Ինձ թվում է` դատավորն ուզելու է շուտ քննի ու ավարտի: Այդ պատճառով չեմ բացառում»,- ասաց նա: Քրեական գործում որպես տուժողներ ներգրավված են Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, և Նիկոլայ Աբրահամյանը, ով նույնպես տուժող է, բայց ոչ` Արտակ Բուդաղյանի գործողություններից: Որպես Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ` դատարանում հանդես կգա նրա հայրը՝ Էմիլ Բուդաղյանը:

Փաստաբանից հետաքրքրվեցինք` ինքը՝ Սուրիկ Խաչատրյանն ըստ գործի նյութերի հարցաքննվելու՚՞ է: «Նա դատակոչված չի: Բայց ես միջնորդելու եմ, որպեսզի հրավիրվի դատարան և հարցաքննվի: Նախաքննության ժամանակ մի քանի անգամ հարցաքննվել է»,- ասաց նա:

Քրեական գործը կքննի դատավոր Նապոլեոն Օհանյանը, դատարանում մեղադրանքը կպաշտպանի դատախազ Կարեն Հարությունյանը: Քրգործում միակ մեղադրյալը Արտակ Բուդաղյանն է, ում «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թ. հունիսի 1-ին, ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին՝ իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում