Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Վարչապետն ընտրեց խոստումները չկատարելու և վստահությունը կորցնելու տարբերակը. «Դ!եմ եմ» շարժման անդամ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերափոխված տարբերակի՝ նպատակային սոցիալական վճարի ներդրումը նույնպես մտահոգիչ է և նախորդ համակարգում առկա բացերին լուծում չի տալիս:

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե մի շարք հարցեր շարունակում են անպատասխան մնալ, նախ՝ պարզ չէ՝ դա մտնելո՞ւ է եղած 26 տոկոս հարկի մեջ, այսինքն՝ այն սոցվճարների, որ կային մինչ այդ: «Մինչև կենսաթոշակային բարեփոխումները կար եկամտահարկ, և կային առանձին սոցվճարներ, որոնք հենց նպատակային հարկ էին, այսինքն՝ դրանք գնում էին էլի բյուջե, բայց առանձին ֆոնդերով կուտակվում էին, որպեսզի ներկայիս թաշակառուներին թոշակ տան: Հիմա եթե էս մոդելն են առաջարկում, բազմաթիվ հարցեր են առաջ գալիս. էդ 5 տոկոսը որտեղի՞ց է գնալու, այսինքն՝ արդյոք պահպանվելո՞ւ է եղածը, որովհետև արդեն իսկ վճարները կան սոցիալական եկամտային հարկի մեջ: Եթե՝ այո, նշանակում է՝ էլի քաղաքացուց հինգ տոկոս պահում են անում, ինչն անթույլատրելի է, որովհետև այն վիճակում չեն մեր քաղաքացիները, որ այդքան հանգիստ այդ ամենը տան, եթե ոչ՝ հարց է առաջանում՝ ներկայիս թոշակառուներին որտեղի՞ց են տալու թոշակ»,- ասաց նա:

Գորգիսյանի խոսքերով՝ մյուս դեպքում էլի այդ ամբողջ գումարը գնում է ֆոնդեր, և այդ ֆոնդերի հետ կապված բոլոր հարցերը, որոնք երբևէ բարձրաձայնել են, այդպես էլ մնացել են անպատասխան ու մնացել են էլի օդում կախված, այսինքն՝ նույն ռիսկերի հարցը կա, գնաճի պահը, թեպետ պետությունն ասում է՝ երաշխավորում է: Գորգիսյանը նշեց ևս մի կողմ՝ մինչ այդ անընդհատ պնդում էին, որ տարիքային շեմն այս դեպքում չի կարող գործել, որովհետև տարիքային շեմը նույնպես տարիքային խտրականություն է ու քաղաքացիների իրավունքների ոտնահարում, և հակասահմանադրական կետ է ճանաչվել:

Կա հարցի մեկ այլ կողմ ևս՝ ինչպե՞ս է աշխատելու այդ համակարգը այն դեպքում, երբ իրենք պնդում էին, որ առնվազն 40 տարի մարդը պետք է աշխատի, որ կուտակի ու նորմալ թոշակ ստանա, այս դեպքում դուրս է գալիս՝ չի աշխատել, այսինքն՝ այն, ինչի համար ռեֆորմն անում են, չի աշխատելու, նույն կողմից մեկ հարց էլ կա. որ ասում էին՝ «5 տոկոս՝ առանց վերին սահմանափակման», որպեսզի մարդ կարողանա բարձր թոշակ ստանալ, փաստորեն՝ դա էլ են հանում: «Այսինքն՝ էլի եթե էն ժամանակ հիմնավորումները ճիշտ էին, ուրեմն հիմա էս համակարգը չի աշխատելու: Այն շատ թերի է, նույնիսկ ավելի վատ մոտեցմամբ ձևակերպված ինչ-որ բան է, քան նախորդ կառավարությունն էր արել»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք նոր ռեֆորմի դեպքում պարտադիր պահումներն արգելող դիմումներ գրելը զուր աշխատա՞նք է դառնում, նա պատասպանեց, որ այդ ողջ գործընթացը միանշանակ պետք է արվի, որովհետև այդ ամբողջով ժողովուրդը գոնե ժամանակ էր շահում՝ մինչև նոր օրենքի գործելը, ուղղակի հիմա բոլորը պիտի ցույց տան, որ պահանջատեր են լինելու և հետևելու են, որ այդ նոր օրենքը բավարարի իրենց պահանջներին և ամենակարևորը՝ ՍԴ վճռին:

Գորգիսյանի խոսքերով՝ նույն այդ նախագծում չի խոսվում անձի կամքով համակարգից դուրս գալու մասին, չի խոսվում կամավոր միանալու մասին, այսինքն՝ եթե համակարգը կուտակային է, պիտի լինի կամավոր, դա ՍԴ վճռից է բխում, իսկ եթե հարկի տեսքով է լինում, ապա «Դ!եմ եմ»-ն անթույլատրելի է համարում աշխատողի և գործատուի վրա հարկային բեռի ավելացումը, որովհետև առանց այդ էլ և գործատուներն են շատ վատ վիճակում, և աշխատողները: Մյուս կողմից՝ ՍԴ-ն որոշել էր, որ պետք է քաղաքացին իրավունք ունենա գումարը ցանկացած պահի վերցնելու։ Դա, ըստ Գորգիսյանի, ևս չկա այս՝ դեռ քննարկվող ու ներկայացվող նախագծի մեջ: Ակտիվիստը կարծում է՝ դեռևս շատ հում մի քանի նախադասություն է ներկայացված, որի վրա դեռ կաշխատեն:

Կառավարությունից, սակայն, նա ոչինչ չի սպասում: «Մենք, գիտեք, վերջին հավաքին էլ վերաբերմունքը շատ ճիշտ ցույց տվեցինք վարչապետի անձի հանդեպ, որովհետև երբ տալիս է խոստում, մարդն ունի երկու տարբերակ՝ կամ պիտի կատարի խոստումը, կամ չկատարի և կորցնի վստահությունը: Մեր վարչապետն ընտրեց երկրորդ տարբերակը՝ չկատարեց խոստումները և առհասարակ կորցրեց վստահությունը, որ դեռ կարող էր ձեռք բերել, որովհետև մինչ այդ էլի չուներ վստահություն՝ լինելով ԱԺ նախագահ: Էն վստահությունը, որ կարող էր ձեռք բերել՝ որպես վարչապետ, այդ հնարավորությունը նա կորցրեց»,- ասաց նա:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ նոր նախագծով դժգոհող զանգվածի մի մասը, որի շահերը քիչ թե շատ կպաշտպանվեն, հրաժարվի պայքարից, Գորգիսյանը պատասխանեց, թե եթե այդպես մտածեն՝ ինքն էլ պիտի այլևս չպայքարեր, քանի որ իրենից երբեք պահում չի արվել, ինքը դիմում գրել է ու պահում չի արվելու էլ: «Էդ տրամաբանությամբ որ մտածեին՝ հիմա շարժման մասնակիցների մեծ մասը պիտի էլ չպայքարեին, բայց, ինչպես տեսնում եք, բոլորը կան, ու կան հիմնականում նրանք, ումից էդ պահումները հին օրենքների շրջանակներում չեն արվել ու չեն էլ արվելու»,- ասաց նա:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում