Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Ամուսնացեք, բայց ձեր հաշվին. Կառավարությունը 300 հազար դրամ չի տա նորաստեղծ ընտանիքներին

Չնայած նոր կառավարությունն իր ծրագրի «Ժողովրդագրություն» բաժնում խոստանում է աջակցել երիտասարդ ընտանիքներին` «երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով», առաջիկա նիստում մերժելու է նորաստեղծ ընտանիքներին 300 հազար դրամ միանվագ օգնություն տալու մասին պատգամավորների առաջարկած օրինագիծը:

Խոսքը ՕԵԿ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի և Լևոն Դոխոլյանի առաջարկած «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենքի նախագծի մասին է: «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ծնելիության ցածր մակարդակը, որը պայմանավորված է նաև ամուսնությունների թվի ցածր ցուցանիշով, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիական անվտանգության ապահովման խնդիրներից, անհրաժեշտություն է առաջացել պետության կողմից դրամական միջոցների տրամադրմամբ ՀՀ-ում խրախուսել ամուսնությունները և աջակցել նորաստեղծ ընտանիքներին: Օրենքը հնարավորություն կտա նորաստեղծ ընտանիքներին լուծել առաջնային անհրաժեշտության ծախսերից բխող ֆինանսական խնդիրները, ինչպես նաև կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրության և ծնելիության հետ կապված որոշակի խնդիրների լուծմանը»,- գրել են հեղինակները:

Ըստ նախագծի՝ «նորաստեղծ ընտանիք է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջին անգամ ամուսնացող տղամարդու և կնոջ ամուսնությունը գրանցելու օրվանից մինչև 1 տարի ժամկետը ստեղծված ընտանիքը: …Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության իրավունքը տարածվում է այն նորաստեղծ ընտանիքների վրա, որոնք առաջին անգամ իրենց ամուսնությունը գրանցել են ՀՀ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և որոնց անդամներից գոնե մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի»:

Աշխատանքի և սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացությունը հիմնավորել է հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու խնդիրները և գտնում է, որ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրումն անհրաժեշտ է իրականացնել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված հասցեականության սկզբունքի համաձայն, ըստ որի՝ սոցիալական ծառայությունները տրամադրվում են իսկապես դրա կարիքն ունեցող անձին, այս պարագայում` նորաստեղծ ընտանիքներին… Այդ առումով նախագծում անհրաժեշտ է հստակ սահմանել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը: Բացի դրանից, նկատի ունենալով, որ ներկայացված նախագծի հիմնավորման համաձայն` նախագիծը նպատակ ունի նպաստելու ծնելիության աճին, գտնում ենք, որ միանվագ դրամական օգնությունը պետք է տրամադրվի երիտասարդ ընտանիքներին «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում՝ բյուջետային հնարավորությունների առկայության դեպքում:

…Նախագծի ընդունումը կբերի լրացուցիչ ֆինանսական հատկացումների անհրաժեշտության: Հայտնում ենք, որ այդ նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2015-2017թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրային հայտում: Ուստի, վերջինիս ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը»:

Անհասկանալի է միայն, թե ինչու է նոր կառավարությունն իր ծրագրի «Ժողովրդագրություն» բաժնում խոստացել աջակցել երիտասարդ ընտանիքներին, այն էլ` «երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում