Բրազիլա – Մեքսիկա խաղով պաքարը մեկնարկեց «Մունդիալ-2014»-ի A խմբի երկրորդ շրջանում:
90 րոպեների ընթացքում թիմերը չփոխանակվեցին խփած գնդակներով: Ֆանտաստիկ խաղ անցկացրեց Մեքսիկայի ընտրանու դարպասապահ Գիլերմո Օչոան` կատարելով մի քանի գերազանց սեյվ: Այսպիսով` Բրազիլիայի ու Մեքսիկայի հավաքականներն իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր ու գլխավորում են աղյուսակը:
Խմբի մյուս խաղում ուժերն են չափելու Խորվաթիայի ու Կամերունի հավաքականները:
Բրազիլիա – Մեքսիկա` 0:0