Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Համազեկուցողների այցը բթացրել է իշխանական ճնշիչ լծակները

Այն, ինչ երեկ` ՀԱԿ-ի հանրահավաքի ֆոնի վրա կատարվում էր իշխանական համակարգի տարբեր օղակներում, տպավորություն է ստեղծում, որ իշխանությունը հայտնվել է փակուղային իրավիճակում` մոլորության մեջ:

Մի կողմից հնարավոր իշխանափոխության վախը, մյուս կողմից` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի` զսպաշապիկի դեր կատարող այցը ստիպել էին իշխանություններին` որոշ դեպքերում գոնե արտաքնապես թուլացնել մարդու սահմանադրական իրավունքների սահմանափակումները: Համենայնդեպս, «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, երեկ դատարաններում նշանակված քրեական գործերով շատ դատական նիստեր կամ չեն կայացել, կամ լիարժեք չեն անցկացվել: ՀՀ վճռաբեկ դատարանի լրատվական ծառայությունից այս հարցին չկարողացան հստակ պատասխանել` աշխատանքային օրվա ավարտի մոտենալու պատճառով, սակայն Երևան քաղաքի որոշ դատարաններից` մեր կողմից արված հարցմանն ի պատասխան` չհերքեցին, որ մեր ունեցած տեղեկությունը ճիշտ է: Ուժեղացված հսկողություն էր իրականացվել նաև ՔԿՀ-ում. տեղեկություն կար, որ ոստիկանության ուղեկցող գունդը ոչ բոլոր կալանավորներին էր տարել դատարաններ: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից խոստացան ուղեկցող գնդի աշխատել-չաշխատելու վերաբերյալ տեղեկություն տալ հաջորդ օրն առավոտյան: Հետաքրքիր էր, սակայն, որ այդ հսկողությանը զուգահեռ, նաև ՔԿՀ-ից ազատվողներ եղան` թեկուզ առանց պատճառաբանության. երեկ ազատ արձակվեցին քաղբանտարկյալներ Հարություն Ուռուտյանը և Ռոման Մնացականյանը:

Իշխանավորների` մոլորության մեջ հայտնվելու հաջորդ ապացույցը. ի տարբերություն նախորդ ցույցերի օրերի, երբ Երևան մտնող ավտոմայրուղիներին ոստիկանները մասայական «ռեյդեր» էին անում, այս անգամ` մարտի 17-ի ՀԱԿ-ընդդիմադիրների միտինգավոր էլեկտորատը համազեկուցողներից, լրատվամիջոցներից հնարավորինս աննկատ նվազեցնելու նպատակով ոստիկանությունը մի փոքր այլ գործելաոճ էր որդեգրել. որոշ մարզերում պարզապես դադարեցրել էր Երևան եկող երթուղայինների աշխատանքը, մինչդեռ նախորդ անգամ խոսակցություններ կային, որ ոստիկանները նույնիսկ բարձրանում էին երթուղայինների, ավտոբուսների մեջ և «ընդդիմադիրի դեմք» ունեցողներին (ում դեմքը կարող էր ծանոթ թվալ հանրահավաքներից) իջեցնում: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները ուսումնասիրություն էին կատարել Վանաձորի ավտոկայանում և Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղում: Պարզվել էր, որ երեկ առավոտյան` ժամը 09: 00-ից Վանաձորի ավտոկայանում Երևան մեկնող միկրոավտոբուսներ չեն եղել:

Ավտոկայանում սպասող քաղաքացիները փորձել էին ճշտել, թե երբ հնարավորություն կլինի մեկնել Երևան: Նրանց հարցին միկրոավտոբուսների աշխատանքը համակարգող աշխատակիցը պատասխանել էր. «Ամբողջ օրը միկրոավտոբուսներ չեն լինելու, քանի որ Երևանում միտինգ է»: Ավտոկայանում սպասողները փորձել են Երևան մեկնել անհատական երթուղային տաքսիներով, մինչ այդ գործող 2000 դրամ (մեկ հոգու համար) վճարի փոխարեն վճարելով 2500 դրամ: Աշտարակ քաղաքում ևս իրավապահները նախապես են հոգացել քաղաքացիների ազատ տեղաշարժը դեպի Երևան սահմանափակելու հարցը: Մշտական կայանատեղիում չեն եղել Աշտարակ-Երևան երթուղայիններն ու տաքսիները: Մասնավորապես որոշ տաքսիների վարորդների ձեռքից ոստիկանները մեկ օրով վերցրել են նրանց ավտոմեքենաների շահագործման փաստաթղթերը, որպեսզի նրանք չկարողանան ուղևորներից պատվերներ ընդունել դեպի Երևան: Նմանատիպ ահազանգեր են ստացվել նաև ՀԱԿ-ում. սահմանափակվել կամ հսկվել է նաև Էջմիածնից, Մասիսից Երևան մտնող ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Իսկ ավելի ուշ` Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ավարտից հետո, ոստիկանությունը սահմանափակել էր նաև քաղաքացիների մուտքը Ազատության հրապարակ, սակայն ավելի ուշ այդ ուժերը տեղի տվեցին և երթի մասնակիցներն, ի վերջո, երեք տարի անց մտան Ազատության հրապարակ, որտեղ իշխանությունը թույլ չէր տալիս ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնել` պատճառաբանելով, թե ինչ-որ միջոցառումներ են այնտեղ անցկացվելու:

Իհարկե, այդ` այսպես ասած` հանդուրժողականությունը հնարավոր չէր լինի առանց համազեկուցողների ջանքերի. նրանք մինչ հանրահավաքի մեկնարկը հասցրել էին հանդիպել հասարակական սեկտորի, իշխանության ներկայացուցիչներին: Մարտի 17-ին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին: Հանդիպման ժամանակ Ջ.Պրեսկոտը նշել էր. «Մեր խնդիրն է ծանոթանալ և ապա Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին զեկուցել, թե որքանով է Հայաստանը կատարել ստանձնած պարտավորությունները և ինչ խնդիրներ կան այսօր»:

Համազեկուցողների ուշադրության առանցքում, բնականաբար, եղել են նաև Ընտրական օրենսգրքի բարեփոխումները` «Ժողովներ, հավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունները, արդարադատության և ոստիկանության ոլորտների բարեփոխումները, 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո անազատության մեջ գտնվող անձանց խնդիրները: Պրեսկոտը, դրական գնահատելով որոշ մարդկանց` համաներմամբ ազատ արձակվելը, ասել է, որ այդուամենայնիվ դեռևս կան անազատության մեջ գտնվող մարդիկ, միևնույն ժամանակ որպես անհաջողություն է գնահատել այն փաստը, որ չի հաջողվել մարտյան իրադարձությունների առնչությամբ անկախ հետաքննություն իրականացնել:

«Հասարակությունը բավարարվում է, երբ տեսնում է, որ ճիշտ հետաքննություն է իրականացվել», – ասել էր Պրեսկոտը: Այդ դիտարկմանն ի պատասխան` Հրայր Թովմասյանը ներկայացնելով այս ժամանակահատվածում կատարված աշխատանքները, նշել էր. «Ցավալի է, որ մարտյան դեպքերից երեք տարի անց մենք դեռ շարունակում ենք խոսել հետընտրական իրադարձությունների մասին: Հետընտրական այս զարգացումները հնարավորություն չեն տալիս քաղաքական իշխանություններին լիարժեքորեն իրականացնել բարեփոխումները»: Նախարարը ներկայացրել էր նաև «Ընտրական», «Հավաքների ազատության» օրենքներում մշակված փոփոխությունները, որոնք նախատեսվում են քննարկել Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը հանդիպման ընթացքում նշել էր, որ թե՛ իշխանությունները և թե՛ ընդդիմությունը պետք է հասկանան իրենց դերն ու առաքելությունը ժողովրդավարական գործընթացներում: Համազեկուցողները երեկ հանդիպել են նաև ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին, ով ներկայացնելով ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ոլորտները, ձեռքբերումները և առաջիկա խնդիրները, կարևորել է օրենսդրական դաշտի բարեփոխումները, որոնք հնարավորություն են տվել ոստիկանության գործառույթները զգալի չափով համապատասխանեցնել եվրոպական ու միջազգային չափանիշներին:

Թե որքանով այդ բարեփոխումները կհապատասխանեցվեն միջազգային չափանիշներին և որքանով հայաստանյան իշխանությունները կպահպանեն միջազգային կառույցներին տված խոստումները` ցույց կտա հաջորդ հանրահավաքը (երբ համազեկուցողներն այստեղ չեն լինի) և մինչև առաջիկա ընտրություններ ընկած ժամանակահատվածը:

Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում